Լավրովն ու Բայրամովը կհանդիպեն առանց Միրզոյանի
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը վաղը Մոսկվայում կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Դեկտեմբերի 23-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարներ Ս.Վ.Լավրովի և Դ.Ա.Բայրամովի միջև»,- հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։
Այսօր ավելի վաղ հաղորդվել էր՝ Մոսկվայում դեկտեմբերի 23-ին նախատեսված է եղել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, սակայն հայկական կողմը խնդրել է հետաձգել հանդիպումը, քանի որ այս պահին Հայաստանի ԱԳ նախարարի առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը` Ալիևի ելույթի վերաբերյալ
ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահի ելույթի վերաբերյալ։ Հայտարարությունում նշվում է․ «Այսօր՝ դեկտեմբերի...
Ադրբեջանի կողմից կազմակերպված շոու է. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը` ֆրանսիական France 24-ին
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը դեկտեմբերի 29-ին հեղինակավոր France 24 հեռուստաընկերության ուղիղ...
ԵՄ-ը դեկտեմբերի 19-ին կավարտի իր դիտորդական առաքելությունը Հայաստանում
ԵՄ դիտորդական առաքելությունը դեկտեմբերի 19-ին կավարտի իր գործունեությունը Հայաստանում։ Այս մասին Բրյուսելում կայացած մամ...
Փաշինյանը չի կարողանում ներել թիմակիցներին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու յուրայինների հարաբերություններն իշխող «Քաղաքացիական պայմանագիր...