Պատահարներ
19-ամյա տղան դանակահարել է 15-ամյա համաքաղաքացուն
Դեկտեմբերի 21-ին, ժամը 22.00-ին, «Քաջարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել Քաջարան քաղաքի բնակիչ 15-ամյա պատանի:
Կապանի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 21:00-ի սահմաններում Քաջարան քաղաքի Լեռնագործների փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 15-ամյա պատանու կրծքավանդակին դանակով խփել էր 19-ամյա համաքաղաքացին: Նա հայտնաբերվել և ներկայացվել է ոստիկանության Կապանի բաժին, որտեղ խոստովանել է արարքը:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզի քննչական վարչություն:
Նմանատիպ հոդվածներ
Ռումբի մասին ահազանգ` Պուշկինի անվան դպրոցում և մի շարք այլ հաստատություններում. մանրամասներ
Ռուսական իքնաթիռը ռումբի մասին ահազանգ է ստացել և հարկադիր վայրէջք կատարել
7 տարեկան երեխան հիվանդանոցում մահացել է, մայրը փորձել է պատուհանից նետել իրեն․ ArmLur
Հարազատ եղբայրների ավտոմեքնենաների վթարից մահացել են նրանց կանայք. մանրամասներ` ողբերգական վթարից
Ավելին Պատահարներ բաժնից
Ուժեղ կարկուտից երիտասարդ նախրապանը ծանր վնասվածքներ է ստացել
7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մեքսիկայում
5.0