Քաթարը Եվրոպային սպառնում է էներգետիկ ճգնաժամով կոռուպցիոն սկանդալի պատճառով

Քաթարի իշխանությունները հայտարարել են, որ Դոհայի մուտքը Եվրախորհրդարանի համալիրի տարածք մինչև կոռուպցիոն սկանդալի գործով վարույթի ավարտը կարող է բացասաբար ազդել ԵՄ-ի հետ հարաբերությունների վրա և հետևանքներ ունենալ համաշխարհային էներգետիկ անվտանգության վրա։  Այս մասին ասվում է Agence France-Presse (AFP) նյութում՝ հղում անելով Քաթարի անանուն դիվանագետին։

 

«Նման խտրական միջոցը, որը սահմանափակում է Քաթարի հետ կապված երկխոսությունն ու համագործակցությունը մինչև դատավարության ավարտը, բացասաբար կանդրադառնա տարածաշրջանային և գլոբալ անվտանգության համագործակցությանը, ինչպես նաև գլոբալ էներգիայի պակասի և անվտանգության շուրջ շարունակվող քննարկումներին»,- ասել է դիվանագետը։  

 

Դոհան հիշեցրել է, որ իրենք Բելգիային Հեղուկ գազի կարևոր մատակարար են, որտեղ հետաքննություն է ընթանում։