Էրդողանը մտադիր է Թուրքիան դարձնել գազի գնագոյացման գլոբալ կենտրոն
Թուրքիան ծրագրում է սեղմ ժամկետներում դառնալ գազի գնագոյացման գլոբալ կենտրոն: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի շրջանում Սիլիվրի ստորգետնյա գազապահեստարանի նոր հզորությունների գործարկման արարողության ժամանակ:
«Մենք բանակցություններ ենք վարել Պուտինի հետ թուրքական տարածքում գազային հանգույց ստեղծելու հարցով։ Թրակիան կդառնա էներգետիկ կենտրոն։ Մեր նպատակն է սեղմ ժամկետում Թուրքիան դարձնել գազի գնագոյացման գլոբալ կենտրոն»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Էրդողանին առաջարկել է գազային հանգույց ստեղծել՝ Եվրոպա գազի մատակարարումների համար։
Թուրքիայի ղեկավարը լրագրողներին ասել էր, որ որքան հնարավոր է շուտ Թուրքիայում կստեղծվի միջազգային գազային հանգույց։ Նրա խոսքով, երկրի եվրոպական մասում գտնվող Թրակիան ամենահարմար վայրը կլինի հանգույցի համար։
Նմանատիպ հոդվածներ
ԵՄ-ը դեկտեմբերի 19-ին կավարտի իր դիտորդական առաքելությունը Հայաստանում
ԵՄ դիտորդական առաքելությունը դեկտեմբերի 19-ին կավարտի իր գործունեությունը Հայաստանում։ Այս մասին Բրյուսելում կայացած մամ...
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը` Ալիևի ելույթի վերաբերյալ
ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահի ելույթի վերաբերյալ։ Հայտարարությունում նշվում է․ «Այսօր՝ դեկտեմբերի...
Սահմանային իրավիճակը գնահատում եմ լարված. Սուրեն Պապիկյան
Սահմանային իրավիճակը կարող եմ գնահատել լարված։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ պաշտպանութ...
Ինչու է Վիտալի Բալասանյանը մասնակցել խաղաղապահների և ադրբեջանցի «բնապահպանների» հանդիպմանը․ պարզաբանում
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը մասնակցել է՝ որպես Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ...