Ուկրաինայից ստացած նվերը պայթել է Լեհաստանի ոստիկանության գլխավոր պարետի աշխատասենյակում
Լեհաստանի ոստիկանության գլխավոր պարետի աշխատասենյակում պայթել է Ուկրաինայում նրա ստացած նվերը, կան վիրավորներ։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
«Ոստիկանության գլխավոր պարետի աշխատասենյակին կից սենյակում պայթել է նվերներից մեկը, որը պարետը ստացել էր այս տարվա դեկտեմբերի 11-12-ն Ուկրաինա իր աշխատանքային այցի ժամանակ, որտեղ նա հանդիպել էր Ուկրաինայի ոստիկանության և արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավարության հետ», – նշվում է տարածված հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ պայթել է «ուկրաինական ծառայությունների ղեկավարներից մեկի» տված նվերը։
Ոստիկանությունը հայտնում է, որ պայթյունի հետևանքով պարետը թեթև վնասվածքներ է ստացել և տեղափոխվել է հիվանդանոց։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Քարվաճառում 4 ադրբեջանցիների` ականի վրա պայթելուց հետո օգնության մեկնած 4 զինվորականները նույնպես պայթել են
Քարվաճառի շրջանում ականի վրա չորս ադրբեջանցի է պայթել: Ավելի ուշ բացի չորս քաղաքացիական անձանցից, օգնության համար դեպքի...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. ՃՏՊ՝ Դավթաշենի կամրջին. բախվել է 27 ավտոմեքենա
Դեկտեմբերի 20-ին, ժամը 07։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջին տե...
Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-5 կործանիչը վթարվել է. օդաչուն ցած է նետվել
Թուրքիայի Կոնյա քաղաքում վթարի է ենթարկվել Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-5 կործանիչը, օդաչուն ցած է նետվել։ Տեղեկատվութ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Բաղրամյան պողոտայում շտապօգնության ավտոմեքենան ինքնավթարի է ենթարկվել
Դեկտեմբերի 5-ի լուսադեմին, շտապօգնության ավտոմեքենան Բաղրամյան պողոտայում Օրբելի փողոց տանող հատվածում ինքնավթարի է ենթա...