Հրամանատարի անգործության հետևանքով չի կանխվել Ադրբեջանի ԶՈՒ-ի՝ մայիսի 12-ի հարձակումը․ ինչ է կատարվել
ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար Ա. Հ.-ն, ունենալով մարտական հերթապահության վերաբերյալ ժամանակին որոշումներ ընդունելու, ենթականերին առաջադրանքներ տալու և դրանց կատարումը վերահսկելու, պետական սահմանի, շփման գծի խախտումները կանխելու, ինչպես նաև՝ հակառակորդի հանկարծակի հարձակման հնարավորությունը բացառելու և կասեցնելու պարտավորություն, 2021 թվականի ապրիլի 15-ին, տեղեկանալով, որ իր կողմից դեռևս 2021 թվականի ապրիլի 5-ին արձակված հրամանի պահանջները չեն կատարվել, որևէ միջոց չի ձեռնարկել հրամանի պահանջների կատարումն ապահովելու ուղղությամբ, հայտնում է դատախազության հանրային կապերի բաժինը։
Արդյունքում ՀՀ զինված ուժերը զրկվել են Հայաստանի Հանրապետության վրա անակնկալ հարձակումը ժամանակին հայտնաբերելու և դրան դիմակայելու հնարավորությունից՝ առաջացնելով ծանր հետևանք. 2021 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները ՀՀ պետական սահմանի Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա, Կութ բնակավայրերին և Նորաբակ համայնքին հարող շփման գծի այն հատվածներով, որտեղ զորամասի հրամանատարի անգործության հետևանքով սահմանված չի եղել մարտական հերթապահություն, անարգել հատել և մխրճվել են ՀՀ պետական սահմանից ներս, տեղակայել մարտական դիրքեր՝ վերահսկողություն սահմանելով ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ։
Հսկող դատախազի որոշմամբ 2022 թվականի դեկտեմբերի 13-ին Ա. Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով
(մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը՝ ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում):
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
Ձեռքերս կապած գցել են կոյուղու ջրհորը․ մոբիլզացվածը պատմել է, թե ինչ է կատարվել իր հետ, երբ հրաժարվել է ծառայությունից
Մոբիլիզացվածները լրագրողների հետ շփման ժամանակ պատմել են ծեծի, ողջ-ողջ թաղելու և մահապատժի իմիտացիայի մասին։ 25-ամյ...
Ստեփանակերտում և շրջաններում ծառայություն է իրականացնում ուժեղացված ռեժիմով
ԱՀ ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Ժամը 11.00-ի դրությամբ Արցախը Հայաստանին կապող միակ ճանա...
Մակրոնն ասել է, որ ՄԱԳԱՏԷ-ն հասել է Զապորոժիեի ԱԷԿ-ի ծանր զինատեսակների դուրսբերմանը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ ՄԱԳԱՏԷ-ն «հասել է» ծանր և թեթև սպառազինությունների դուրսբերմանը Զապորոժիեի...
Անօդաչու սարքերին նման անհայտ առարկաներ են նկատվել Վոլգոգրադի շրջանում
Անօդաչու սարքերին նման անհայտ առարկաներ են նկատվել Վոլգոգրադի շրջանի բնակիչների կողմից։ Սոցցանցերում հայտնում են, որ «օբ...