Ստեփանակերտում և շրջաններում ծառայություն է իրականացնում ուժեղացված ռեժիմով
ԱՀ ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Ժամը 11.00-ի դրությամբ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել: Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ Ներքին գործերի նախարարությունը, հասարակական կարգի և ներքին անվտանգության պատշաճ ապահովման նպատակով, մայրաքաղաքում և շրջաններում ծառայություն է իրականացնում ուժեղացված ռեժիմով»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված էին ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չէին կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել էր դասապրոցեսը։
Նմանատիպ հոդվածներ
Անօդաչու սարքերին նման անհայտ առարկաներ են նկատվել Վոլգոգրադի շրջանում
Անօդաչու սարքերին նման անհայտ առարկաներ են նկատվել Վոլգոգրադի շրջանի բնակիչների կողմից։ Սոցցանցերում հայտնում են, որ «օբ...
Իրանի զինված ուժերը մշտապես հետևում են տարածաշրջանում հակառակորդի տեղաշարժին․ գեներալ Ջալալին
Իրանի հաջողությունը «զսպման լիակատար ուժի» հասնելու հարցում երկրի վրա ռազմական հարձակումը ոչ կենսունակ տարբերակ է դարձրե...
Հրամանատարի անգործության հետևանքով չի կանխվել Ադրբեջանի ԶՈՒ-ի՝ մայիսի 12-ի հարձակումը․ ինչ է կատարվել
ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար Ա. Հ.-ն, ունենալով մարտական հերթապահության վերաբերյալ ժամանակին որոշումներ ընդունելու, ենթակ...
Կրեմլից հայտնել են, որ Պուտինը երեկ ամբողջ օրն աշխատել է զինվորականների հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ծանոթացել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը (SVO) մասնակցող զինված ուժերի միացյալ...