Մակրոնն ասել է, որ ՄԱԳԱՏԷ-ն հասել է Զապորոժիեի ԱԷԿ-ի ծանր զինատեսակների դուրսբերմանը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ ՄԱԳԱՏԷ-ն «հասել է» ծանր և թեթև սպառազինությունների դուրսբերմանը Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքից և քննարկվում են գործնական մանրամասներ։ Նախագահը չի պարզաբանել, թե ինչ նկատի ունի, չնայած այն հանգամանքին, որ ուկրաինական զորքերի կողմից կայանի հրթիռակոծումը շարունակվում է և դուրսբերման մասին հաղորդումներ չկան: Գրում է Ռիա Նովոստին։
«Մեր նպատակն է պաշտպանել Զապորոժիեի ԱԷԿ-ը, ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին մշտական բանակցությունների մեջ է, ինչը, հուսով եմ, թույլ կտա մեզ լիովին պաշտպանել ԶԱԷԿ-ը: Կարծում եմ, որ առաջիկա շաբաթները վճռորոշ կլինեն այս առումով: Մեր նպատակն է. ատոմակայանի շուրջ գոտին ապառազմականացնելու համար մենք արդեն հասել ենք ծանր և թեթև սպառազինությունների դուրսբերմանը, և այժմ քննարկվում են գործնական ասպեկտները», - ասել է նա Փարիզում Ուկրաինային օգնության միջազգային համաժողովի մեկնարկից առաջ։
Նախօրեին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին հայտարարել էր, որ Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու աշխատանքները շարունակվում են։
Զապորոժիե ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Սա Եվրոպայի ամենամեծ ատոմակայանն է ագրեգատների քանակով և դրված հզորությամբ՝ կայանը ունի վեց էներգաբլոկ՝ յուրաքանչյուրը 1 գիգավատ հզորությամբ։ Մարտից այն գտնվում է ռուս զինվորականների պաշտպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ այդ քայլն արդարացված է միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքից խուսափելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Ձեռքերս կապած գցել են կոյուղու ջրհորը․ մոբիլզացվածը պատմել է, թե ինչ է կատարվել իր հետ, երբ հրաժարվել է ծառայությունից
Մոբիլիզացվածները լրագրողների հետ շփման ժամանակ պատմել են ծեծի, ողջ-ողջ թաղելու և մահապատժի իմիտացիայի մասին։ 25-ամյ...
Իրավիճակը Օդեսայում շատ ծանր է. Զելենսկին դիմել է բնակիչներին
Ռուսաստանը անօդաչու թռչող սարքերով հարվածել է Օդեսային, Կիև հակահարված է տվել Մելիտոպոլում:Ուկրաինական բանակը հայտարարել...
Ռեկորդային թվի է հասել Հնդկաստանի պաշտպանական արտահանումը
Հնդկաստանի պաշտպանական արտահանումը 2021-2022 ֆինանսական տարում (որն ավարտվել է մարտի 31-ին) կազմել է ռեկորդային 140 միլի...
Հրամանատարի անգործության հետևանքով չի կանխվել Ադրբեջանի ԶՈՒ-ի՝ մայիսի 12-ի հարձակումը․ ինչ է կատարվել
ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար Ա. Հ.-ն, ունենալով մարտական հերթապահության վերաբերյալ ժամանակին որոշումներ ընդունելու, ենթակ...