Ձեռքերս կապած գցել են կոյուղու ջրհորը․ մոբիլզացվածը պատմել է, թե ինչ է կատարվել իր հետ, երբ հրաժարվել է ծառայությունից
Մոբիլիզացվածները լրագրողների հետ շփման ժամանակ պատմել են ծեծի, ողջ-ողջ թաղելու և մահապատժի իմիտացիայի մասին։
25-ամյա Ռոման Մարտինովը սեպտեմբերի 24-ին մոբիլիզացվել է Բրյանսկի շրջանից։ Հավաքման կետում նա մեկ դաս է անցկացրել ավտոմատ կրակոցով, որից հետո հոկտեմբերի 1-ին ուղարկվել է Լուգանսկում առաջնագիծ։ Այս մասին հայտնել է «Ագորա» միջազգային իրավապաշտպան խմբի ղեկավար Պավել Չիկովը։ Մարտինովը հաջորդ օրը նա հրաժարվել է մասնակցել մարտական գործողություններին և հայտնվել է «հրաժարվողների համար նախատեսված նկուղներում», այսինքն՝ բանտարկվել է։
«Մեկ հոգի երկու բռունցքով ծեծում էր ինձ, ծեծի ենթարկողի ձեռքերին տակտիկական ձեռնոցներ էին, հարվածները հասցնում էր գլխիս ու մարմնիս, տղամարդն աջ բռունցքով առնվազն երեք հարված է հասցրել գլխիս ձախ մասին և առնվազն երեք հարված՝ մարմնիս ձախ կողմին»,- պատմել է նա:
Նրա պնդմամբ՝ իրեն դեմքով դեպի պատն են կանգնեցրել ու վախեցրել ավտոմատից կրակոցներով, աչքերն ու ձեռքերը կապած գցել են կոյուղու ջրհորը։ «Ջրհորը նեղ էր, դատարկ՝ առանց ջուր, մոտ 1,5 մետր խորություն ուներ։ Ինձ թույլ չէին տալիս ուղղվել, ես կծկվել էի ջրհորի հատակում, զինված մարդիկ ինձ ասացին, որ եթե ճշմարտությունը չասեմ, ինձ ողջ-ողջ կթաղեն։ Իրենց սպառնալիքները հիմնավորելու համար սկսեցին հող նետել անմիջապես ջրհորի մեջ»,- պատմել է Մարտինովը։ Երեքշաբթի զինվորի փաստաբան Մաքսիմ Գրեբենյուկը՝ «Ռազմական օմբուդսմեն» նախագծից, հանցագործության վերաբերյալ բողոք է ներկայացրել՝ հասցեագրված ՌԴ Քննչական կոմիտեի գլխավոր ռազմական հետախուզության վարչության պետին։
Նմանատիպ հոդվածներ
Մակրոնն ասել է, որ ՄԱԳԱՏԷ-ն հասել է Զապորոժիեի ԱԷԿ-ի ծանր զինատեսակների դուրսբերմանը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ ՄԱԳԱՏԷ-ն «հասել է» ծանր և թեթև սպառազինությունների դուրսբերմանը Զապորոժիեի...
Հրամանատարի անգործության հետևանքով չի կանխվել Ադրբեջանի ԶՈՒ-ի՝ մայիսի 12-ի հարձակումը․ ինչ է կատարվել
ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար Ա. Հ.-ն, ունենալով մարտական հերթապահության վերաբերյալ ժամանակին որոշումներ ընդունելու, ենթակ...
Իրավիճակը Օդեսայում շատ ծանր է. Զելենսկին դիմել է բնակիչներին
Ռուսաստանը անօդաչու թռչող սարքերով հարվածել է Օդեսային, Կիև հակահարված է տվել Մելիտոպոլում:Ուկրաինական բանակը հայտարարել...
Ռեկորդային թվի է հասել Հնդկաստանի պաշտպանական արտահանումը
Հնդկաստանի պաշտպանական արտահանումը 2021-2022 ֆինանսական տարում (որն ավարտվել է մարտի 31-ին) կազմել է ռեկորդային 140 միլի...