
Ադրբեջանցիները փակել են ճանապարհը, որ դու ու քեզ նման շատ երեխաներ լացեք և մենք իրար շատ կարոտենք․ Բեգլարյանը՝ դստերը

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը իր օրինակով և փոքրիկ պատմությամբ ներկայացրել է Արցախի դեմ իրականացվող զավեշտը։
«Մի քանի օր առաջ եկել էի Երևան՝ կրթական ու աշխատանքային միջոցառումների:
4.5 տարեկան աղջկաս՝ Նանեին խոստացել էի, որ այսօր կվերադառնամ տուն, իսկ ես ամեն ինչ անում եմ, որ հատկապես իրեն տված խոստումներս կատարեմ:
Այսօր զանգով խոսեցինք, երբ ասացի, որ չեմ կարող վերադառնալ, սկսեց լացել ու հարցրեց, թե ինչու խոստումս չեմ կատարում: Պատասխանեցի՝
- Ադրբեջանցիները փակել են ճանապարհը, որ դու ու քեզ նման շատ երեխաներ լացեք և մենք իրար շատ կարոտենք:
- «Պետք է ծեծենք ու հեռու քշենք դրանց»,- վճռականորեն պատասխանեց Նանեն...
Կյանքում շատ է կոփվել սիրտս կարոտի մամլիչի տակ, բայց նույնիսկ այդ պարագայում այս կարոտը բացառիկ է՝ լեցուն պատասխանատվության զգացողությամբ», - գրել է Բեգլարյանը։