Մարուքյանն՝ ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման մասին
Արդեն մեկ օր է, ինչ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը. մատակարարումների միակ ուղին 120 հազար մարդու համար, որից 30 հազարը երեխաներ են: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
Նա նաեւ նշել է.
«Ադրբեջանն էթնիկ զտումների հստակ ազդանշան է ուղարկում, որը հանցագործություն է մարդկության դեմ։ Չնայած միջազգային հանրության լռությանը, Լեռնային Ղարաբաղի հայերը դեռ հավատում են իրենց ժողովրդավարական ընտրությանը»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Վարդանյանը հայտարարությամբ հանդես եկավ
Արցախի Հանրապետության պետնախարար, քաղաքացիական պաշտպանության պետ Ռուբեն Վարդանյանն այսօր հրատապ աշխատանքային խորհրդակցու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եվրոպացի դիտորդները անսպասելիորեն հայտնվել են Լաչինի միջանցքում
Դեկտեմբերի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին իրենց առաքելությունն ավարտող եվրոպացի դիտորդները անսպասելիորեն հայտնվել են Լա...
Ցավում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև էլ բանակցություններ չկան Արցախի շուրջ․ Հարությունյանը՝ «Ֆրանս 24»-ին
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հարցազրույց է տվել «Ֆրանս 24» հեռուստաընկերու...
Բաքվից առաջարկում են Երևանում անցկացնել Փաշինյանի, Ալիևի և Էրդողանի հանդիպումը
Բաքուն առաջարկել է Երևանում անցկացնել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների հանդիպումը։ Նման նախաձեռնությամբ հանդ...