ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր են հրապարակվել Շենգավիթում բռնկված հրդեհի վայրից

Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 10:13-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դոդոխյան փողոցի թիվ 47 շենքի մոտակայքում հրդեհ է նկատվում: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։44-ին, մարվել՝ 11։15-ին։ Օդեսայի փողոցի թիվ 68 հասցեում գտնվող պահեստային տարածքում այրվել են կուտակած ստվարաթղթե արկղեր: 
 

Հիշեցնեմ, Auroranews-ը տեղեկություն ստացավ, որ հրդեհ և ծուխ է նկատվում Երևանի Դոդոխյան փողոցում:  Կապ հաստատեցինք ՀՀ ԱԻՆ, որտեղից մեզ ասացին, որ նշված տարածքում շշերի պահեստ կա, որտեղ հրդեհ է բռնկվել:

 

«Այս պահին երեք մարտական հաշվարկ այնտեղ աշխատում է, առանձնապես լուրջ բան չկա, պլաստիկ է և դրանով է պայմնավորված, որ ծուխն այդքան նկատել է»,-ասացին ԱԻՆ-ից: