Մանրամասներ՝ Երևանի Դոդոխյան փողոցում բռնկված հրդեհից

Դեկտեմբերի 11-ին, ժամը 10:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դոդոխյան փողոցի (Շենգավիթ- խմբ.) թիվ 47 շենքի մոտակայքում հրդեհ է նկատվում: 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ 
 

Ըստ նախնական տվյալների՝ այրվում են պլաստմասսայե արկղեր: 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:44-ին, մարվել՝ 11:15-ին: 

 

Հիշեցնեմ, Auroranews-ը տեղեկություն ստացավ, որ հրդեհ և ծուխ է նկատվում Երևանի Դոդոխյան փողոցում:  Կապ հաստատեցինք ՀՀ ԱԻՆ, որտեղից մեզ ասացին, որ նշված տարածքում շշերի պահեստ կա, որտեղ հրդեհ է բռնկվել:

 

«Այս պահին երեք մարտական հաշվարկ այնտեղ աշխատում է, առանձնապես լուրջ բան չկա, պլաստիկ է և դրանով է պայմնավորված, որ ծուխն այդքան նկատել է»,-ասացին ԱԻՆ-ից: 


 

Քաղաքականություն

Պատահարներ