Ռուս խաղաղապահների ընտանիքները կտեղափոխվեն Արցա՞խ. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ Արցախում անվտանգության և, առհասարակ, գոյատևման բոլոր հույսերը կապվում են ռուս խաղաղապահների հետ: Եվ արցախցիները բազմիցս ասել են, որ եթե ռուս զինվորը հեռանա, Արցախի բնակչությունը նրա հետ միասին կհեռանա Արցախից: Այս առումով հարկավոր է, որ խաղաղապահները երկար ու հիմնավոր տեղավորվեն Արցախում եւ չմտածեն այստեղից հեռանալու մասին:
Չնայած 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթում նշված է, որ խաղաղապահների մնալը կախված է երկու կողմերի` Հայաստանի և Ադրբեջանի ցանկությունից, սակայն այդ փաստաթղթի մնացած բոլոր կետերն այնքան են խախտվել, ու ոչ մի ժամկետ չի պահպանվել, ուստի կարելի է ասել, որ փաստաթուղթն այլևս չի գործում, և խաղաղապահների մնալը կախված է բացառապես Ռուսաստանի, Արցախի և մի քիչ էլ Հայաստանի ցանկությունից:
Մեր տեղեկություններով, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ամեն ինչ անում է, որ Արցախում գտնվող 1500 խաղաղապահները Ռուսաստանից Արցախ տեղափոխեն իրենց ընտանիքները, որ ավելի հիմնավոր հաստատվեն այստեղ: Մեզ ասացին, որ այս հարցով նա դիմել է ՌԴ ամենաբարձր ատյաններին և ստացել հավաստիացում, որ ռուս զինվորականների ընտանիքների անդամների տեղափոխությունը կկազմակերպվի»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի զինուժը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 20:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կր...
Սուրեն Պապիկյանը մեկնել է ՌԴ
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ «Պաշտպա...
Ֆրանսիան հաղթեց «Մանկական Եվրատեսիլ-2022»-ում
Ֆրանսիայի ներկայացուցիչ Լիսանդրոն 203 միավորով հաղթեց «Մանկական Եվրատեսիլ-2022» մրցույթում։ Նա կատարեց իր Oh Maman...
ԱՄՆ պաշտոնաթող գեներալները` Ադրբեջանում խորհրդականներ. The Washington Post-ի աղմկահարույց հետաքննությունը
Ամերիկյան ռազմաօդային ուժերի պաշտոնաթող գեներալներն Ադրբեջանում աշխատել են որպես խորհրդատուներ: Այս մասին գրել է ամերիկյ...