Պեսկովը` ՌԴ-ի և Ղազախստանի հետ Ուզբեկստանի գազային միություն ստեղծելու գաղափարից հրաժարման մասին
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Ռուսաստանի եւ Ղազախստանի հետ գազային միություն ստեղծելու գաղափարից Ուզբեկստանի հրաժարման մասին հաղորդագրություններն անվանել է «այդ գործընթացները քաղաքականությամբ օծելու փորձ», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Այս ամենը պահանջում է ոչ թե քաղաքականության տեսանկյունից համակարգում, ինչպես գրել Է Reuters գործակալությունը, այլ հենց առեւտրային շահի եւ երեք երկրների առեւտրային շահերի տեսանկյունից համակարգում»,-ասել է Պեսկովը՝ նշելով, որ Ուզբեկստանի փոխվարչապետի խոսքը խեղաթյուրվել է, եւ «կրկին տեղի է ունեցել Reuters գործակալության կողմից փորձ՝ քաղաքականությամբ օծելու բոլոր այդ գործընթացները»։
Նա նաեւ մեկնաբանել է իրավիճակը Թուրքիայի ափերի մոտ, որտեղ նավթային լցանավեր են կուտակվել, հայտարարելով, որ տեղի ունեցողը չպետք է շանտաժի փորձ անվանել։
Ղազախստանի եւ Ռուսաստանի նախագահներ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը եւ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի վերջին Կրեմլում կայացած հանդիպմանը քննարկել են Ուզբեկստանի մասնակցությամբ գազային միության ստեղծման հարցը։
Նմանատիպ հոդվածներ
Որտե՞ղ կարող է անցկացվել Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպումը. ԱԽ քարտուղարը մանրամասնում է
Հայաստանը քննարկում է բոլոր տարբերակները: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաս...
Պապիկյանն ու Շոյգուն հանդիպել են. ստորագրվել է ռազմական համագործակցության ծրագիր
Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյ...
ՀՀ-ն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի մի կետի շուրջ եկել են համաձայնության. Գրիգորյանը նշում է` որն է այդ կետը
Խաղաղության պայմանագրում կա մեկ կետ, որի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը եկել են համաձայնության. դա դիվանագիտական հարաբերու...
Պուտինը հոռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ. մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, առաջնորդները քննար...