Կարմիր գիծ է նշվել․ Շոլցը՝ Ռուսաստանից եկող վտանգի մասին
Վտանգը, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայում պատերազմի ընթացքում միջուկային զենք կօգտագործի, նվազել է՝ ի պատասխան միջազգային ճնշման, նշել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
Պատերազմը շարունակվում է «ոչ պակաս դաժանությամբ», չնայած ներկա պահին ինչ-որ բան փոխվել է, ասել է Շոլցը Funke media-ի հարցազրույցում։ «Ռուսաստանը դադարել է սպառնալ միջուկային զենքի կիրառմամբ։ Ի պատասխան այն բանի, որ միջազգային հանրությունը կարմիր գիծ է նշել»,- համոզված է նա։
Չնայած խոր տարաձայնություններին՝ կարեւոր է, որպեսզի Կրեմլի հետ երկխոսությունը շարունակվի, ավելացրել է Գերմանիայի կանցլերը։
Նրա խոսքով՝ Պուտինը պետք է կանգնեցնի պատերազմը, եւ դրանից հետո ինքը պատրաստ կլինի խոսել Ռուսաստանի հետ Եվրոպայում սպառազինությունների վերահսկման մասին։
Պաշտպանելով Ուկրաինային Գերմանիայի աջակցությունը, որը Կիեւում եւ Եվրոպայի մի շարք երկրներում քննադատներն անվանում են չափազանց զուսպ, Շոլցն ասել է, որ Միացյալ Նահանգներից հետո Գերմանիան է եղել Ուկրաինայի ուժեղ կողմնակիցներից մեկը, այդ թվում զենքի մատակարարումների հարցում։ «Մենք անում ենք հնարավոր ամեն բան, որպեսզի թույլ չտանք ուղիղ պատերազմ Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ։ Այդ հակամարտությունում միայն պարտվողներ կլինեն՝ ամբողջ աշխարհում»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակը Օդեսայում շատ ծանր է. Զելենսկին դիմել է բնակիչներին
Ռուսաստանը անօդաչու թռչող սարքերով հարվածել է Օդեսային, Կիև հակահարված է տվել Մելիտոպոլում:Ուկրաինական բանակը հայտարարել...
Ռեկորդային թվի է հասել Հնդկաստանի պաշտպանական արտահանումը
Հնդկաստանի պաշտպանական արտահանումը 2021-2022 ֆինանսական տարում (որն ավարտվել է մարտի 31-ին) կազմել է ռեկորդային 140 միլի...
Ձեռքերս կապած գցել են կոյուղու ջրհորը․ մոբիլզացվածը պատմել է, թե ինչ է կատարվել իր հետ, երբ հրաժարվել է ծառայությունից
Մոբիլիզացվածները լրագրողների հետ շփման ժամանակ պատմել են ծեծի, ողջ-ողջ թաղելու և մահապատժի իմիտացիայի մասին։ 25-ամյ...
Մակրոնն ասել է, որ ՄԱԳԱՏԷ-ն հասել է Զապորոժիեի ԱԷԿ-ի ծանր զինատեսակների դուրսբերմանը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ ՄԱԳԱՏԷ-ն «հասել է» ծանր և թեթև սպառազինությունների դուրսբերմանը Զապորոժիեի...