ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչի է պատրաստ Արցախը. Արայիկ Հարությունյանի հարցազրույցը` France24-ին
Մենք կարիք ունենք ավելիին, քան բարոյական աջակցությունն է: Այս մասին ֆրանսիական France24 լրատվամիջոցին տված հարցազրույցում նշել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Հույս ունենք, որ Ֆրանսիան չի սահմանափակվի դրանով, և այդ աջակցությունն օրինակ կհանդիսանա մյուս պետությունների համար, նրանք նույնպես կներգրավվեն մեր հակամարտության կարգավորման գործընթացին, որի ճանապարհը բացում է Ֆրանսիան»,- նշել է Հարությունյանը:
Հարությունյանը նշել է, որ գիտակցում են, որ գտնվում են էթնիկ զտման, նոր ցեղասպանության եզրին:
«Մենք պետք է այս խնդրի մասին բարձրաձայնենք, Արցախին միայնակ թողնելը նշանակում է Արցախի բնակչությանը ենթարկել ֆիզիկական ոչնչացման»:
Հարցին՝ եթե Արցախը վերանա, հաջորդը կլինի Հայաստա՞նը, Հարությունյանը պատասխանել է. «Միանշանակ: Զանգեզուրի միջանցքի պատրվակի տակ Ադրբեջանն ու Թուրքիան հավակնում են ամբողջ Հայաստանի տարածքին»:
Հարցին՝ կհամաձայնե՞ն ինքնավարության Ադրբեջանի տարածքում, Հարությունյանը պատասխանել է. «Ադրբեջանի հետ պատրաստ ենք հարևանություն անել, բայց անկախ կարգավիճակի հարցը չի կարող քննարկման առարկա լինել»:
Նմանատիպ հոդվածներ
Սահմանային իրավիճակը գնահատում եմ լարված. Սուրեն Պապիկյան
Սահմանային իրավիճակը կարող եմ գնահատել լարված։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ պաշտպանութ...
Ինչու է Վիտալի Բալասանյանը մասնակցել խաղաղապահների և ադրբեջանցի «բնապահպանների» հանդիպմանը․ պարզաբանում
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը մասնակցել է՝ որպես Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ են քննարկել Միրզոյանն ու Կլաարը
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 8-ին ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներ...
ԵՄ-ը դեկտեմբերի 19-ին կավարտի իր դիտորդական առաքելությունը Հայաստանում
ԵՄ դիտորդական առաքելությունը դեկտեմբերի 19-ին կավարտի իր գործունեությունը Հայաստանում։ Այս մասին Բրյուսելում կայացած մամ...