Մամիկոն Ասլանյանը կալանավորված կմնա
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանը մերժել է Վանաձորի համայնքապետ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը, տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Ասլանյանի փաստաբան Արտակ Ոսկանյանը։
«Այսօր Ասլանյանի դեմ հարուցված քրգործով հերթական դատական նիստն էր, որի ժամանակ միջնորդություն ներկայացրի Ասլանյանի խափանման միջոց կալանքը փոխել և գրավ կիրառել։ Դատավորը, սակայն, մերժեց մեր միջնորդությունը։ Դատարանի որոշումը դեռ չունենք, դրան ծանոթանալուց հետո այն վերաքննիչում կբողոքարկենք»,–ասել է փաստաբանը։
Նա նշել է նաև, որ աբսուրդ է Ասլանյանի խափանման միջոցը չփոխելու որոշումը, քանի որ գործով վկաներից 30-ի ցուցմունքներում Մամիկոն Ասլանյանի դեմ վկայություն չկա։
Մանրամասները` կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Սահմանային իրավիճակը գնահատում եմ լարված. Սուրեն Պապիկյան
Սահմանային իրավիճակը կարող եմ գնահատել լարված։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ պաշտպանութ...
Ինչու է Վիտալի Բալասանյանը մասնակցել խաղաղապահների և ադրբեջանցի «բնապահպանների» հանդիպմանը․ պարզաբանում
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը մասնակցել է՝ որպես Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ...
ԵՄ-ը դեկտեմբերի 19-ին կավարտի իր դիտորդական առաքելությունը Հայաստանում
ԵՄ դիտորդական առաքելությունը դեկտեմբերի 19-ին կավարտի իր գործունեությունը Հայաստանում։ Այս մասին Բրյուսելում կայացած մամ...
Պուտինը` լրացուցիչ մոբիլիզացիայի, մահապատժի վերականգնման մասին
Ռուսաստանում լրացուցիչ մոբիլիզացիայի կարիք չկա: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է RTVI-ը: Նրա...