ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զելենսկին ժամանել է Դոնբաս
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Դոնբաս։
Վլադիմիր Զելենսկին տեսահոլովակ է ձայնագրել Սլավյանսկի քաղաքի անվան տառերի ֆոնին, որը գտնվում է Կրամատորսկ տանող ճանապարհին։ Նախագահն իր խոսքում նշել է, որ այն հատվածը, որտեղ ինքը գտնվում է քաղաքի թիկունքն է՝ մոտ 50 կմ դեպի առաջնագիծ։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Դոնեցկի ուղղությունը ուկրաինական բանակի համար ճակատի ամենադժվար հատվածն է։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 283-րդ օրը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հունաստանում ռելսերից դուրս է եկել ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկայով գնացքը
Հյուսիսային Հունաստանի Ալեքսանդրուպոլիս նավահանգստի մոտ ՆԱՏՕ-ի կարիքների համար ռազմական տեխնիկայի գնացքը դուրս է եկել ռե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամերիկյան վերջին F-35B կործանիչը փորձարկման ժամանակ կործանվել է
Ամերիկյան վերջին F-35B կործանիչը վթարի է ենթարկվել Տեխասում փորձնական թռիչքի ժամանակ, հայտնում է Lockheed Martin-ը:Վթարը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բելգորոդի վրա ՀՕՊ է աշխատել․ կան զոհեր
Հակաօդային պաշտպանության համակարգն աշխատել է Բելգորոդ քաղաքի և Բելգորոդի մարզի ուղղությամբ, մեկ զոհ ու տուժածներ կան: Տե...
ԱՄՆ-ը կարող է կտրուկ կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը․ ի՞նչ մտավախություն ունի Պենտագոնը
Պենտագոնը մտավախություն ունի, որ Ուկրաինային ռազմական օգնությունը կարող է դադարեցվել գարնանը։ Դա տեղի կունենա, եթե Կոնգր...