ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բելգորոդի վրա ՀՕՊ է աշխատել․ կան զոհեր
Հակաօդային պաշտպանության համակարգն աշխատել է Բելգորոդ քաղաքի և Բելգորոդի մարզի ուղղությամբ, մեկ զոհ ու տուժածներ կան: Տեղեկությունը հայտնել է շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը իր Telegram ալիքում։
«Բելգորոդի և Բելգորոդի շրջանի վրա աշխատել է ՀՕՊ համակարգը։ Այս պահին հայտնի է մեկ զոհի և չորս տուժածների մասին։ Բժիշկների բրիգադները նրանց հիվանդանոց են տեղափոխում», - գրել է նա։
Գլադկովն այժմ դեպքի վայրում է։
Ավելի ուշ նա հայտնել է վիրավորների վիճակի մասին։
«Բելգորոդի մասով։ Կա միջին ծանրության չորս տուժած։ Երկուսի հետ տեղում խոսեցի։ Տղամարդու մեջքը վնասվել է բեկորներից, կնոջ դեմքն էվնասվել։ Այս տանը եղած երկու երեխաները հրաշքով չեն տուժել։ Աստված փրկել է», - նշել է Գլադկովը։
Նրա խոսքով՝ տուժածներին անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվում։
«Նաև Լուչ միկրոշրջանում 4 բազմաբնակարան շենքերում ապակիներ են վնասվել ։ Տարբեր վնասներ կան նաև մասնավոր հատվածում, նախնական տվյալներով ՝ 14 բնակելի շենքերում և 9 ավտոմեքենաներում։ Բոլոր օպերատիվ ծառայությունները տեղում են», - նշել է նահանգապետը:
Ինչ վերաբերում է Բելգորոդի մարզին, ապա այնտեղ մեկ զոհ կա։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամերիկյան վերջին F-35B կործանիչը փորձարկման ժամանակ կործանվել է
Ամերիկյան վերջին F-35B կործանիչը վթարի է ենթարկվել Տեխասում փորձնական թռիչքի ժամանակ, հայտնում է Lockheed Martin-ը: Վթար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պուտինը հրաման է տվել բարձրացնել ծովային դրոշը նավատորմի նոր նավերի վրա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է տվել բարձրացնել դրոշը ռազմածովային ուժերի նոր նավերի վրա։ Պուտինն ասել է, ո...
Իրանի զինված ուժերը մշտապես հետևում են տարածաշրջանում հակառակորդի տեղաշարժին․ գեներալ Ջալալին
Իրանի հաջողությունը «զսպման լիակատար ուժի» հասնելու հարցում երկրի վրա ռազմական հարձակումը ոչ կենսունակ տարբերակ է դարձրե...
Ուկրաինական կողմը հաստատել է, որ Կիևը փորձել է սպանել ՌԴ ԶՈՒ ԳՇ պետին
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը մեկնաբանել է The New York Times-ի տեղեկությունն այ...