ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հունաստանում ռելսերից դուրս է եկել ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկայով գնացքը
Հյուսիսային Հունաստանի Ալեքսանդրուպոլիս նավահանգստի մոտ ՆԱՏՕ-ի կարիքների համար ռազմական տեխնիկայի գնացքը դուրս է եկել ռելսերից։ Այս մասին դեկտեմբերի 3-ին հայտնել է To Vima պորտալը։
Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին Ֆրանսիական կայարանի տարածքում։ Բեռը նախատեսված էր Բալկանյան և Բալթյան երկրների համար և բաղկացած էր տանկերից, զրահատեխնիկայից և կոնտեյներներից։ Սարքավորումը բեռնաթափվել է Էվրոսի նավահանգստում ԱՄՆ զինվորականների անունից Endurance տրանսպորտային նավով։
Նախնական տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել մեքենաներից մեկի հետ կապված խնդիրների պատճառով, որում եղել են ամերիկացի զինվորներ, որոնք «պատասխանատու են ռազմական տեխնիկայի տեղափոխման համար»։
Դեպքի վայր են ուղարկվել ամբարձիչներ և այլ տեխնիկա, ինչպես նաև ոստիկանության աշխատակիցներ։
Ըստ որոշ տեղեկությունների՝ Ալեքսանդրուպոլիս նավահանգիստն օգտագործվում է ամերիկացիների և ՆԱՏՕ-ի անդամների կողմից՝ Ուկրաինային զենք մատակարարելու համար։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զելենսկին ժամանել է Դոնբաս
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Դոնբաս։ Վլադիմիր Զելենսկին տեսահոլովակ է ձայնագրել Սլավյանսկի քաղաքի անվ...
ԱՄՆ-ը կարող է կտրուկ կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը․ ի՞նչ մտավախություն ունի Պենտագոնը
Պենտագոնը մտավախություն ունի, որ Ուկրաինային ռազմական օգնությունը կարող է դադարեցվել գարնանը։ Դա տեղի կունենա, եթե Կոնգր...
ԱՄՆ-ը ներկայացրել է նոր սերնդի B-21 Raider ռազմավարական ռմբակոծիչը, որը կարող է միջուկային զենք կրել
Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերը 34 տարվա ընթացքում առաջին անգամ ներկայացրել են նոր սերնդի B-21 Raider ռա...
Իսրայելը թիրախներ է խոցել Գազայի հատվածում
Իսրայելը թիրախներ է խոցել Գազայի հատվածում: Այս մասին դեկտեմբերի 4-ին հայտնել է Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծա...