«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». թերլցումների դեպքերում լցակետերում ցուցանակ կփակցվի
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է փոփոխել թերլիցքավորում կատարելու պարագայում սահմանված տուգանքի չափը:
«Այսուհետ բենզագազալցակայաններում թերլիցքավորում կատարելու և այն հայտնաբերելու ու տուգանելու դեպքում կփակցվի ցուցանակ, որում նշված կլինի «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» նախադասությունը: Նախագիծը կանխարգելիչ բնույթ է կրում», - ասաց նախագծի համահեղինակ Ծովինար Վարդանյանը:
Թերլիցքավորում կատարելու պարագայում միանվագ 500 հազար դրամ տուգանքի փոխարեն տուգանքը լինելու է 200 հազար դրամ՝ գումարած տնտեսվարողի տուգանքը հայտնաբերելուն նախորդող եռամսյակի շրջանառության 1 տոկոսը: Այս նախագծով նախատեսվում է ներդնել հանրային վերահսկողության գործիք. լցակայանները կունենան QR կոդեր, որտեղ նշված կլինի, թե տվյալ բենզալցակայանը երբ է վերջին անգամ ստուգում անցել, հայտնաբերվե՞լ են արդյոք խախտումներ, որքա՞ն է տուգանվել և այլն:
Նմանատիպ հոդվածներ
Մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել
Տեղեկացնում ենք, որ ժամը 18։00-ի դրությամբ մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերսկսվել է։ Այս մասին գրված է...
«Խայտառակ վիճակ է, տասնյակ մեքենաներ դուրս են եկել երթևեկելի գոտուց». ի՞նչ իրավիճակ է Գյումրի-Երևան ճանապարհին
Լրագրող Փայլակ Ֆահրադյանը լուսանկարներ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Գյումրի-Երևան ավտոճանապարհին, Լանջիկ-Մաս...
Մոլորեցրել են հասարակությանը. «Յանդեքս Тaxi»-ի և «Յանդեքս Eats»-ի նկատմամբ հարուցվել է վարույթ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ «Յանդեքս․Տաքսի ԷյԷմ» և «Յանդեքս Սնունդ ԷյԷմ» ՍՊԸ-ների նկատմամբ հասարակո...
Բանկոմատների ու էլեկտրոնային դրամապանակների աշխատանքը վերականգնվել է. մանրամասներ
Հայաստանում առավոտյան կրկին խափանվել էր ArCa համակարգը։ Քաղաքացիները չէին կարողանում գործարքներ իրականացնել...