Զելենսկին պատրաստ չէ Ռուսաստանի հետ բանակցություններին. Սպիտակ տուն
Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ըստ ԱՄՆ-ի, պատրաստ չէ Ռուսաստանի հետ բանակցել իր երկրի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Քիրբին նշել է, որ նախագահ Ջո Բայդենի խոսքերը ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ երկխոսության հնարավոր պատրաստակամության մասին չեն ենթադրում ուկրաինական հարցում ամերիկյան առաջնորդի դիրքորոշման փոփոխություն։
«Նախագահը երեկ հասկացրեց, որ մտադիր չէ խոսել Պուտինի հետ այս պահին։ Նա նաև ասաց, որ Պուտինը բացարձակապես հետաքրքրություն չի ցուցաբերում որևէ երկխոսության նկատմամբ»,- ասել է նա։
Ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի միջև բանակցությունները, որոնց մասին ավելի վաղ նշել էր ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենը, անհնար է, քանի դեռ ամերիկյան կողմը պնդում է ռուսական զորքերի դուրսբերումն Ուկրաինայից։
Նմանատիպ հոդվածներ
Սահմանային իրավիճակը գնահատում եմ լարված. Սուրեն Պապիկյան
Սահմանային իրավիճակը կարող եմ գնահատել լարված։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ պաշտպանութ...
Ինչու է Վիտալի Բալասանյանը մասնակցել խաղաղապահների և ադրբեջանցի «բնապահպանների» հանդիպմանը․ պարզաբանում
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը մասնակցել է՝ որպես Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ...
ԵՄ-ը դեկտեմբերի 19-ին կավարտի իր դիտորդական առաքելությունը Հայաստանում
ԵՄ դիտորդական առաքելությունը դեկտեմբերի 19-ին կավարտի իր գործունեությունը Հայաստանում։ Այս մասին Բրյուսելում կայացած մամ...
Պուտինը Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել. հայտնի է` ինչ է քննարկվել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ հանդիպման ժամանակ բարձրացրել է երկրի տեղեկատվակ...