Պուտինը Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել. հայտնի է` ինչ է քննարկվել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ հանդիպման ժամանակ բարձրացրել է երկրի տեղեկատվական անվտանգության ապահովման համար կադրերի պատրաստման հարցը, ինչպես նաև սոցիալ-տնտեսական և միջազգային խնդիրներ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Интерфакс-ը:
«Պուտինն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ: Հիմնական հարցը եղել է Ռուսաստանի Դաշնության տեղեկատվական անվտանգության ապահովման համար կադրերի պատրաստման թեման»,- մանրամասնել է Կրեմլի խոսնակը և հավելել, որ հանդիպմանը քննարկվել է նաև Ռուսաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը վերաբերող և միջազգային հարցեր։
Նախորդ հանդիպմանը Պուտինը Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է երկրի պատվիրակության աշխատանքը G20-ի գագաթնաժողովում, ինչպես նաև արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի հանդիպումը ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բերնսի հետ:
Նմանատիպ հոդվածներ
Սահմանային իրավիճակը գնահատում եմ լարված. Սուրեն Պապիկյան
Սահմանային իրավիճակը կարող եմ գնահատել լարված։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ պաշտպանութ...
Ինչու է Վիտալի Բալասանյանը մասնակցել խաղաղապահների և ադրբեջանցի «բնապահպանների» հանդիպմանը․ պարզաբանում
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը մասնակցել է՝ որպես Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ...
ԵՄ-ը դեկտեմբերի 19-ին կավարտի իր դիտորդական առաքելությունը Հայաստանում
ԵՄ դիտորդական առաքելությունը դեկտեմբերի 19-ին կավարտի իր գործունեությունը Հայաստանում։ Այս մասին Բրյուսելում կայացած մամ...
Զելենսկին պատրաստ չէ Ռուսաստանի հետ բանակցություններին. Սպիտակ տուն
Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին ճեպազրույցի ժամանակ ասել է,...