ՈւՂԻՂ. ԱԺ ատահերթ նիստ` Ադրբեջանի ԱԺ-ի դեմ հայտարարություն ընդունելու մասին
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Նիստը հրավիրվել է Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ:
Ավելի վաղ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն իր էջում գրել էր. «Հայաստանի խորհրդարանը պարտավոր է պատասխանել Ադրբեջանի խորհրդարանին, որը 44-օրյա պատերազմին անդրադառնալով՝ խեղաթյուրել է Ղարաբաղյան հակամարտության էությունը, Հայաստանին ներկայացրել է անըդունելի պահանջներ և անթաքույց արտահայտել է իր ծավալապաշտական նկրտումները մեր երկրի տարածքների մասով։
Թե ինչպես կպահի իրեն իշխող խմբակցությունը մեր նախաձեռնության ու պատասխան հայտարարության կապակցությամբ, ենթադրում եմ, բայց առայժմ չեմ խոսի դրա մասին։ Դեկտեմբերի 2-ին ԱԺ արտահերթ նիստ է լինելու։ Շատ չմնաց, ամեն ինչ կերևա, թեև՝ ամեն ինչ պարզ է»:
Հիշեցնենք, որ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին հայտարարեց հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը ԱԺ հանձնաժողովի ՔՊ խմբակցության անդամներին կոչ արեց ձեռնպահ քվեարկել նախագծի հաստատմանը։