ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեկ գրիչի հարվածով իրավունք է տրվում ոչնչացնել ԱԱԾ արխիվներ․ Մանուկյանը` քննարկվող նախագծի մասին
ԱԺ 8-րդ գումարման 4-րդ նստաշրջանի արտահերթ նիստում քննարկվում է ԱԱԾ–ի արխիվները ոչնչացնելու թույլտվություն տալու մասին հարցը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նիստի օրակարգը ներկայացնող ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանից փորձեց պարզել, թե ԱԱԾ արխիվում այդ ինչ փաստաթղթեր պետք է ոչնչացվեն, որ հիմա է բերվում ԱԺ, քանի որ հարցի հրատապ լինելու դեպքում այն կարելի էր ավելի շուտ ներառել օրակարգում ու քննարկել։
Նշենք, որ Պողոսյանը «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը ներկայացնելիս հիշատակեց կադրային փոփոխությունների մասին հարցը, մինչդեռ մյուս հարցը վերաբերում էր արխիվներին, որին նա չանդրադարձավ։
«Չեմ վիճարկում ոչ հրատապությունը, ոչ էլ կարևորությունը, ուղղակի եթե այն կարևոր է, ապա պետք է ավելի պատշաճ ժամանակ տրամադրվեր։ Կարևորությունը ենթադրում է խորը և համապարփակ քննարկում։ Հրատապությունն էլ ենթադրում է, որ պետք է շուտ բերվեր նախագիծը, ոչ թե հիմա ու ասեք, թե շուտ պետք է քննարկվի, որովհետև մի քանի օրից նոր ռեժիմ է գործադրվելու»,– նշեց Խաչատրյանը։
Նշենք, որ արտահերթ նիստում ԱԺ–ն սահմանեց, որ նախագծերի առաջին ընթերցումից հետո երկրորդ ընթերցումը տեղի է ունենալու 24 ժամվա ընթացքում:
Արման Պողոսյանն էլ ասաց, որ չի հասկանում, թե ինչ փաստաթղթերի վերացման մասին է խոսքը։ Նա առաջարկեց արխիվի հետ կապված դրվագին անդրադառնալ հարցի բովանդակային քննարկման ժամանակ։
«Հայաստան» խմբակցության Գեղամ Մանուկյանն էլ իր հերթին կոչ արեց հանրությանը ուշադրություն դարձնել այն հարցին, որ մեկ գրիչի հարվածով ԱԱԾ-ին իրավունք է վերապահվում ոչնչացնել փաստաթղթեր, սակայն, կարևոր հանգամանքն այն է, որ հստակեցված չէ, թե որ փաստաթղթերն են ենթակա լինելու ոչնչացման: Չի հստակեցվում նաև, որ փաստաթղթերի ոչնչացումը լինելու է բացառապես գաղտնազերծումից հետո, ինչի մասին ԱԺ ամբիոնից ասաց ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյան: Նախկինում ԱԱԾ-ն կարող էր միայն գաղտնազերծել:
Ընդդիմադիր պատգամավորները նաև չեն հասկանում հարցի հրատապությունը: Ի պատասխան Մանուկյանի մտավախությունների և հարցադրումների` ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ասաց, որ հարցը քննարկվել է Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում, որտեղ անդրադարձել են հարցերին, իսկ հանձնաժողովի ընդդիմադիր անդամ Գեղամ Մանուկյանը նիստին ներկա չի եղել:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանի սուր ելույթը` ՀԱՊԿ-ի գործունեության մասին
Այն, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ էր, այդ փաստը հետ չպահեց Ադրբեջանին ագրեսիվ քայլերից։ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մենք առկախո՞ւմ ենք Հայաստանին օգնությունը». փակ հանդիպումը ինչ-որ պահի ուղիղ եթեր է գնացել
ՀԱՊԿ-ի` Հայաստանին աջակցություն տրամադրելու վերաբերյալ որոշումը կարող է առկախվել: Այս մասին հայտնեց ՌԴ ԱԳ նախարար...
ՈւՂԻՂ. ԱԺ ատահերթ նիստ` Ադրբեջանի ԱԺ-ի դեմ հայտարարություն ընդունելու մասին
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Նիստը հրավիրվել է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՔՊ-ն կրկին նախորդ 30 տարիները հիշեց՝ Ադրբեջանի ԱԺ-ին արձագանքը չընդունելու համար. ընդդիմադիրները հակադարձեցին
Շարունակվում է Ազգային ժողովի արտահերթ նիստը, որը հրավիրվել է Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հա...