Սնոուդենը հավատարմության երդում է տվել Ռուսաստանին և անձնագիր ստացել
ԿՀՎ-ի և ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հավատարմության երդում է տվել Ռուսաստանին և ստացել ռուսական անձնագիր։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է նրա փաստաբան Անատոլի Կուչերենան։
«Այո, ստացել է անձնագիր, երդվել է»,- ասել է փաստաբանը։
Նա մանրամասնել է, որ Սնոուդենի կինը նույնպես դիմել է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար, գրում է gazeta.ru-ն։
2013 թվականին Սնոուդենը, լինելով Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության գործակալության աշխատակից, The Guardian և The Washington Post թերթերին գաղտնի տեղեկատվություն է տվել՝ կապված ամբողջ աշխարհի քաղաքացիների տեղեկատվական հաղորդակցության ամերիկյան հետախուզական գործակալությունների հսկողության հետ: Դրանից հետո նա փախել է Հոնկոնգ, իսկ հետո, հայտնվելով Շերեմետևոյի տարանցիկ գոտում, ՌԴ-ում ստացել քաղաքական ապաստան։ Այնուհետև նրան տվել են ժամանակավոր կացության թույլտվություն, իսկ հետո՝ անժամկետ։ Սնոուդենի խոսքով՝ նա ապաստան է խնդրել 27 երկրներում, սակայն Ռուսաստանից բացի բոլորը մերժել են իրեն՝ վախենալով ԱՄՆ-ի պատժամիջոցներից։
Նմանատիպ հոդվածներ
Աղաջանյանը կոչ արեց ՔՊ-ին ձեռնպահ քվեարկել Ադրբեջանի ԱԺ-ի դեմ հայտարարություն ընդունելու առաջարկին
«Բազմաթիվ կետերի շուրջ հնարավորություն կար և ստացվեց փոխհամաձայնության գալ, բայց, ցավոք, կային մի քանի կետեր, որոնք երկո...
Բրյուսելում սահմանազատման հանձնաժողովի նիստ են անցկացնում` քարտեզ չունենալով. Լավրովը` հայ-ադրբեջանական հարցի մասին
Արևմուտքի երկրները ԵԱՀԿ Մինսկի խումբը քանդելուց հետո փորձում են մխրճվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կա...
Ըստ Ալմա Աթայի հռչակագրի՝ ԼՂԻՄ-ն Ադրբեջանի մասն է...ՀՀ-ն այն ճանաչելով հեշտացնում է ԼՂ կարգավիճակի շուրջ հետագա աշխատանքը. Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդո...
«Պետք է աշխատենք, որ Ալիև-Փաշինյան հանդիպումը կայանա»․ Աղաջանյան
Մենք չենք համարում, որ իրավիճակը կափուղային է, մենք ընդամենն արձանագրել ենք, որ կար հստակ պայմանավորվածություն, և Հայաստ...