Կրեմլից հայտնել են` որն է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի կարգավորման ամենանախընտրելի ճանապարհը
Ռուսաստանի համար Ուկրաինայում ստեղծված իրավիճակի կարգավորման ամենանախընտրելի ճանապարհը դիվանագիտությունն է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Տեղեկատվությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Իհարկե, մեր շահերին հասնելու ամենանախընտրելի ճանապարհը խաղաղ դիվանագիտական ճանապարհն է»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ավելի վաղ ասել էր, որ մոտ ապագայում չի ծրագրում շփումներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն ընդունում է նման հնարավորությունը, եթե ՌԴ նախագահը «շահագրգռվածություն ցուցաբերի» Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հարցում։ Միաժամանակ, ամերիկացի առաջնորդն ընդգծել է, որ Ռուսաստանի նախագահի հետ հետագա շփումները հնարավոր են ՆԱՏՕ-ի իրենց գործընկերների հետ ԱՄՆ-ի խորհրդակցությունների դեպքում։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի հայտարարությանը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե դեկտեմբերի 7-ին...
«Իհարկե, տիկին Ուրսուլան սխալվեց». Ուկրաինայից զոհերի թիվ են նշել
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել է, որ փետրվարից ի վեր զոհվել է 10-13 հազար...
«Դրա պատճառով Կիևը մի կողմ է դնում որևէ բանակցության գաղափար». ի՞նչ է ասել Պուտինը Շոլցին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել...
«Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում». Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Արցախի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշվում է. «Վերջին շրջանում կրկին ակտիվացել են Լե...