Հասարակություն

Իրանի խորհրդարանը կքննարկի հիջաբ կրելու հարցը

Unknown 131 դիտում
Իրանի խորհրդարանը կքննարկի հիջաբ կրելու հարցը

Իրանի խորհրդարանը հասարակական մշակույթի հարցերով խորհուրդ կձեւավորի, որի պարտականությունների մեջ կմտնի հիջաբի պարտադիր կրման հարցի մշակումը, հայտարարել Է Իրանի խորհրդարանի մշակույթի հարցերով կոմիտեի ղեկավարի ներկայացուցիչ Ղոլամրեզա Մոնտազերին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:


«Իրանի խորհրդարանի մշակութային հանձնաժողովում աշխատանքային խումբ է ձևավորվել, որը հատուկ կզբաղվի արտաքին տեսքի համեստության և հիջաբի հետ կապված հարցերով: Մշակութային հարցերը քննարկելու համար ստեղծված Հանրային մշակույթի խորհուրդը տեսքի համեստության հարցի շուրջ համընդհանուր սխեմա է մշակում։ Մենք խորհրդարանում պատրաստ ենք օգնելու, եթե օրենքում լինեն անհասկանալի կամ ոչ կառուցողական կետեր»,- Մոնտազերիի խոսքը մեջբերում է ISNA գործակալությունը։

 

Հիջաբ եւ այլ տեսակի գլխաշորեր կրելու հարցը, որոնք պետք է անպայման ծածկեն ցանկացած իրանցի կնոջ գլուխը, կապված է երկրում տեղի ունեցած վերջին անկարգությունների հետ։ 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250