Չեխիայի դեսպանը կանչվել է Վրաստանի ԱԳՆ
Վրաստանում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկան կանչվել է Վրաստանի ԱԳՆ՝ պարզաբանելու համար չեխական արտադրանքի արտահանման մասին նրա հայտարարությունները, որոնք Ռուսաստան են մուտք գործում՝ շրջանցելով հակառուսական պատժամիջոցները, ուրբաթ հայտնել է արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը: Տեղեկատվություը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Չեխիայի դեսպանը կանչվել Է Վրաստանի ԱԳՆ։ Դրա պատճառը նրա հայտարարությունն է, որը հրապարակվել է ԶԼՄ-ներում, որտեղ նա հայտնել է, որ Չեխիայից Վրաստան եկող արտադրանքի մի մասը Ռուսաստան է արտահանվում՝ շրջանցելով պատժամիջոցները», - ասված է հայտարարության մեջ։
Գերատեսչության տվյալներով՝ նախարարի տեղակալ Ալեքսանդր Խվտիսիաշվիլին եւս մեկ անգամ չեխական կողմին ծանոթացրել է այն քայլերին, որոնք ձեռնարկում Է Վրաստանը նման փաստերը չճանաչելու հարցում, եւ դեսպանից պահանջել է մանրամասն պարզաբանել իր խոսքերը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի հայտարարությանը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե դեկտեմբերի 7-ին...
«Իհարկե, տիկին Ուրսուլան սխալվեց». Ուկրաինայից զոհերի թիվ են նշել
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել է, որ փետրվարից ի վեր զոհվել է 10-13 հազար...
«Դրա պատճառով Կիևը մի կողմ է դնում որևէ բանակցության գաղափար». ի՞նչ է ասել Պուտինը Շոլցին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել...
«Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում». Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Արցախի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշվում է. «Վերջին շրջանում կրկին ակտիվացել են Լե...