Ադրբեջանցի պատգամավորը կոչ է արել ադրբեջանցիներին բոյկոտել ֆրանսիական ապրանքները
Ադրբեջանցի պատգամավոր Նագիֆ Խամզաևը կոչ է արել բոլոր ադրբեջանցիներին կամավոր բոյկոտել ֆրանսիական ապրանքները՝ ի պատասխան Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ընդունված հակաադրբեջանական բանաձևերի։
Երեկ էլ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան` արձագանքելով Ֆրանսիայի Ազգային ժողովի՝ Հայաստանին աջակցող և Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ առաջարկող բանաձևին, հայտարարել է, որ Ֆրանսիան խոչընդոտում է խաղաղությանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ին Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատում նդունված փաստաթուղթը երկրի կառավարությանն առաջարկում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների սահմանել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակումների և օկուպացիայի շարունակման պարագայում, հորդորում շարունակել միջնորդական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության խնդրի լուծման նպատակով, կոչ անում դիտարկել Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդման հնարավորությունը։ Ֆրանսիացի պատգամավորները նաև Բաքվին են դիմել՝ կոչ անելով դուրս բերել զորքը Հայաստանի տարածքից, անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, դադարեցնել ագրեսիան Հայաստանի նկատմամբ և տևական խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում:
Դիմելով միջազգային կառույցներին՝ ֆրանսիացի պատգամավորները պահանջել են միջոցներ ձեռնարկել Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության ուղղությամբ։
Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը Հայաստանի իշխանություններին խորհուրդ է տալիս Միջազգային քրեական դատարան դիմել՝ սեպտեմբերյան հարձակման ընթացքում ադրբեջանական զինուժի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ խոշտանգումների, բռնաբարությունների, մահապատիժների մեղավորներին պարզելու և պատասխանատվության ենթարկելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Բրյուսելում սահմանազատման հանձնաժողովի նիստ են անցկացնում` քարտեզ չունենալով. Լավրովը` հայ-ադրբեջանական հարցի մասին
Արևմուտքի երկրները ԵԱՀԿ Մինսկի խումբը քանդելուց հետո փորձում են մխրճվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կա...
Ըստ Ալմա Աթայի հռչակագրի՝ ԼՂԻՄ-ն Ադրբեջանի մասն է...ՀՀ-ն այն ճանաչելով հեշտացնում է ԼՂ կարգավիճակի շուրջ հետագա աշխատանքը. Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդո...
Աղաջանյանը կոչ արեց ՔՊ-ին ձեռնպահ քվեարկել Ադրբեջանի ԱԺ-ի դեմ հայտարարություն ընդունելու առաջարկին
«Բազմաթիվ կետերի շուրջ հնարավորություն կար և ստացվեց փոխհամաձայնության գալ, բայց, ցավոք, կային մի քանի կետեր, որոնք երկո...
«Պետք է աշխատենք, որ Ալիև-Փաշինյան հանդիպումը կայանա»․ Աղաջանյան
Մենք չենք համարում, որ իրավիճակը կափուղային է, մենք ընդամենն արձանագրել ենք, որ կար հստակ պայմանավորվածություն, և Հայաստ...