ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆրանսիան միաձայն ընդունել է Ադրբեջանին դատապարտող բանաձև
Այսօր Ֆրանսիայի Հանրապետության Խորհրդարանը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան ֆեյսբուքյան էջում:
«Ի թիվս այլ դրույթների՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի բանաձևը.
- Կոչ է անում բոլոր հայ ռազմագերիների անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակում և վերադարձ հայրենիք;
- Առաջարկում է կառավարությանը դիտարկել անհատական պատժամիջոցների կիրառման հնարավորությունը՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակումների և օկուպացիայի շարունակման պարագայում;
- Կոչ է անում կառավարությանը շարունակել միջնորդական ջանքերի գործադրումը՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության խնդրի լուծման նպատակով՝ համաձայն ԱԺ 2020 թվականի թիվ 502 բանաձևի դրույթների (նշված բանաձևով առաջարկվում է կառավարության ճանաչել Լեռնային Ղարաբաղը);
- Առաջարկում է կառավարությանը դիտարկել Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդման հնարավորությունը;
- Կոչ է անում միջազգային կազմակերպություններին ձեռնարկել բոլոր միջոցները Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության ուղղությամբ։
Բանաձևը ներկայացվել է Ազգային ժողովի մեծամասնության՝ իշխանական «Վերածնունդ» խմբակցության անունից։
Բանաձևի ընդունման նիստին պատվո հյուրերի կարգավիճակում ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը և Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության անձնակազմը»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սկսվել է Փաշինյան -Պուտին հանդիպումը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում երկկողմ բանակցություններ են սկսել, հա...
Հայաստանի օգնության ՀԱՊԿ փաստաթուղթը չի համաձայնեցվել. Զաս
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարները գրեթե համաձայնեցրել են այն փաստաթուղթը, ըս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարցերի մեծ մասը համաձայնեցված է. Միրզոյանը` ՀԱՊԿ ԱԳ ղեկավարների խորհրդի արտահերթ նիստին
Այսօր Երևանում կայացել է ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով արտահերթ նիստը։ ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է արտգործ...
Հայաստանն ու Հունգարիան վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները
Դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Ար...