Պետք է աշխատենք, որ Փաշինյան-Ալիև հանդիպումը տեղի ունենա. Աղաջանյան
Պետք է աշխատենք, որ դեկտեմբերին նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպումը կայանա։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։
Նա հայտնել է, որ Հայաստանը հետ չի կանգնում Ադրբեջանի հետ խաղաղության շուրջ բանակցություններից։
«Մենք չենք համարում, որ իրավիճակը փակուղային է։ Ընդամենը արձանագրել ենք, որ կա հստակ պայմանավորվածություն և Հայաստանը հետ չի կանգնում իր պայմանավորվածություններից։ Ադրբեջանի գործելակերպը այս տեսանկյունից նորություն չէ։ Եղել են այլ դեպքեր, երբ Ադրբեջանը հրաժարվել է նախնական պայմանավորվածությունների համաձայն հանդիպումներին ներկայանալ։ Սա այդ տեսանկյունից նորություն չէ, ինչը դրական գործընթաց չէ»,-հայտարարել է Աղաջանյանը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հրատապ հանդիպման է հրավիրել ՔՊ-ականներին. ԶԼՄ
Նիկոլ Փաշինյանը հրատապ հանդիպման է հրավիրել ՔՊ-ականներին, գրում է Mediahub.am-ը։ «Այս պահին կուսակցության անդամներն ու ա...
Հայաստանն ու Հունգարիան վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները
Դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Ար...
Զասը` Հայաստանին առաջարկվող ՀԱՊԿ աջակցության մասին
ՀԱՊԿ-ն առաջարկել է Հայաստանին օգնության միջոցառումների մի ամբողջ համալիր, այդ թվում՝ առաքելության ուղարկում Ադրբեջանի հե...
Թուրքիան հակամարտության կողմ է. Ռուբեն Վարդանյանը` Արցախի հարցում Թուրքիայի դերի մասին
Արցախն առանձին սուբյեկտ է, որը պետք է մասնակցի իր ապագայի վերաբերյալ որոշումների կայացմանը։ Արցախի պետնախարար Ռուբեն Վար...