Հիմա ձմեռ է ոչ միայն դրսում, այլև ԱՄՆ-ի հետ մեր հարաբերություններում․ Ռուսաստանի ԱԳՆ
ԱՄՆ-ի հետ ռազմավարական երկխոսության հեռանկարների մասին խոսակցությունները վաղաժամ են: Երկու երկրների հարաբերություններում «ձմեռ» է, որը չի նպաստում համապատասխան գործընթացներին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ՌԴ ԱԳՆ սպառազինությունների չտարածման և վերահսկողության դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Երմակովը։
Ավելի վաղ Ռուսաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էլիզաբեթ Ռուդը ՌԻԱ Նովոստիին հայտարարել էր, որ Վաշինգտոնը հավատարիմ է սպառազինությունների վերահսկմանը և հնարավորության է սպասում` Մոսկվայի հետ ռազմավարական կայունության շուրջ երկխոսությունը վերսկսելու համար, որն ընդհատվել է, նրա խոսքով, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով:
«Առանձնապես իմաստ չեմ տեսնում շահարկումներ անել, թե երբ կարող էր Վաշինգտոնում նման «հասունացում» տեղի ունենալ։ Նշեմ միայն, որ հիմա ձմեռ է ոչ միայն դրսում, այլև ԱՄՆ-ի հետ մեր հարաբերություններում, իսկ տարվա այդ եղանակը, ինչպես հայտնի է, բարենպաստ չէ աճի և հասունացման գործընթացների համար»,-ասել է Երմակովը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները կարճ զրույց են ունեցել
Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարները Լեհաստանում զրույց են ունեցել ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստում։ ԶԼՄ-...
Պուտինն ու Ալիևը զրուցել են․ Կրեմլից հայտնել են, թե որն է եղել քննարկման թեման
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, քննարկվել է Մոսկվայի, Բաքվի և Եր...
Փաշինյանի հետ դեկտեմբերի 7-ին նախատեսված հանդիպումը չի կայանա. Ալիևը հայտնել է, թե ինչու
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը չի կայանա։ Այս մասին հայտարարել...
Փաշինյանը հարցաքննվել է
Վարչապետ Փաշինյանը որպես վկա հարցաքննվել է Քննչական կոմիտեում: «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ քննչական մարմնից հայտնե...