«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին բարդ իրավիճակ է». Զաս
Կովկասյան տարածաշրջանում իրավիճակի զարգացման միտումները զգուշավոր լավատեսություն են ներշնչում, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը` բելառուսական ONT հեռուստաալիքի եթերում։ Գրում է «Ազատությունը»:
«Հատուկ ուշադրություն է դարձվել (ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովում) իրավիճակին, որը զարգանում է ինչպես գլոբալ հարթությունում, այնպես էլ ՀԱՊԿ պատասխանատվության ոլորտում: Եթե մեծ հաշվով նայենք կովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակին, ապա այժմ այնտեղ ձևավորվող միտումները զգուշավոր լավատեսություն են ներշնչում, բոլոր մասնակիցների կենտրոնացումը այս տարածաշրջանում խաղաղության հասնելու, խաղաղության պայմանագրի ստորագրման, գոյություն ունեցող սահմանների օրինական գրանցման, տրանսպորտային կապերի ապաշրջափակման վրա: Այս տարածաշրջանի երկրները գնում են այս ճանապարհով», - ասել է Ստանիսլավ Զասը։
Մյուս կողմից, նա նշել է, որ իրավիճակը շատ ծանր է։
«Առաջին հերթին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, գրեթե ամեն օր փոխհրաձգություններ են լինում, բարդ իրավիճակ է»,- նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Ստանիսլավ Զասին 2023թ-ից կփոխարինի Ռուսաստանում Ղազախստանի նախկին դեսպան Իմանգալի Տասմագամբետովը։
Նմանատիպ հոդվածներ
Մենք պետք է էլ ավելի խորացնենք համագործակցությունը Հայաստանի հետ. Հնդկաստանի ԱԳՆ
Մենք պետք է էլ ավելի խորացնենք համագործակցությունը Հայաստանի հետ։ Այս մասին ասված է Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ դիվանա...
«Հայաստան» դաշինքի հայտարարությունը` պատգամավորների մանդատից հրաժարվելու մասին
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հյանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է խմբակցության կազմում ընդգրկված «Վերածնվ...
«Պետք է աշխատենք, որ Ալիև-Փաշինյան հանդիպումը կայանա»․ Աղաջանյան
Մենք չենք համարում, որ իրավիճակը կափուղային է, մենք ընդամենն արձանագրել ենք, որ կար հստակ պայմանավորվածություն, և Հայաստ...
Լավրովն ու Բայրամովը կքննարկեն հայ-ադրբեջանական հարցի կարգավորումը. Զախարովա
Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ դ...