Մենք պետք է էլ ավելի խորացնենք համագործակցությունը Հայաստանի հետ. Հնդկաստանի ԱԳՆ
Մենք պետք է էլ ավելի խորացնենք համագործակցությունը Հայաստանի հետ։ Այս մասին ասված է Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում։
Ուղերձում նաև նշվում է.
«Երկրների միջեւ հարաբերությունների խորացումը նշանավորվել է 2021 թվականին Հնդկաստանի ԱԳ ղեկավարի առաջին այցով Հայաստան։ Մենք պետք է աշխատենք ներդրումների ներգրավման ուղղությամբ։ Հայկական կողմին կոչ եմ անում խթանել Հնդկաստանից էլ ավելի մեծ թվով ուսանողների ներգրավումը դեպի Հայաստանի բժշկական համալսարան։ Անցկացվող համաժողովը Հայատանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների զարգացման և երկու ժողովուրդների բազմադարյա փոխգործակցության խորացման հիմքերի ստեղծման հնարավորություն է տալիս։ Հնդկաստանում խնամքով պահպանվում է հայկական մշակութային ժառանգությունը, որն ունի հնագույն արմատներ»։
Նմանատիպ հոդվածներ
«Հայաստան» դաշինքի հայտարարությունը` պատգամավորների մանդատից հրաժարվելու մասին
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հյանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է խմբակցության կազմում ընդգրկված «Վ...
«Պետք է աշխատենք, որ Ալիև-Փաշինյան հանդիպումը կայանա»․ Աղաջանյան
Մենք չենք համարում, որ իրավիճակը կափուղային է, մենք ընդամենն արձանագրել ենք, որ կար հստակ պայմանավորվածություն, և...
Լավրովն ու Բայրամովը կքննարկեն հայ-ադրբեջանական հարցի կարգավորումը. Զախարովա
Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է...
Բրյուսելում սահմանազատման հանձնաժողովի նիստ են անցկացնում` քարտեզ չունենալով. Լավրովը` հայ-ադրբեջանական հարցի մասին
Արևմուտքի երկրները ԵԱՀԿ Մինսկի խումբը քանդելուց հետո փորձում են մխրճվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կա...