Հաջորդ ձմռանը ԵՄ-ի էներգետիկ խնդիրները կգերազանցեն ընթացիկ խնդիրներին. Եվրահանձնաժողով
Եվրամիությանը մեծ դժվարություններ են սպասվում 2023-2024 թթ. ձմռանը, որոնք կարող են ավելի մասշտաբային դառնալ, քան առաջիկա ամիսների խնդիրները։ Այս մասին Washington Post-ին տված հարցազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի էներգետիկայի գծով գլխավոր տնօրեն Դիտտե Յուլ Յորգենսենը։
«Դժվար ձմեռ է լինելու, բայց ես կարծում եմ, որ մենք ամեն ինչ արել ենք նախապատրաստվելու համար։ Կարծում եմ, որ ավելի մեծ խնդիր, քան առաջիկա ամիսներին, կլինի 2023-2024 թվականների ձմռանը»,-ասել է նա։
Յորգենսենի խոսքով, այդպիսի կանխատեսումները հիմնված են համաշխարհային ֆինանսական շուկաներում, այդ թվում՝ գազի շուկաներում պահպանվող անհավասարակշռության վրա: Ընդ որում, եթե նախկինում ռուսական գազի մասնաբաժինը եվրոպական շուկայում գնահատվում էր մոտ 40 տոկոս, ապա նոյեմբերին, ինչպես հայտարարել է Յորգենսենը, այն կազմել է ընդամենը 7 տոկոս` ԱՄՆ-ից և այլ գործընկերներից մատակարարումների աճի հաշվին:
Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը նշել է նաև, որ ԵՄ-ում 2023 թվականի մարտին և ապրիլին էներգակիրների պաշարների համալրման հետ կապված դժվարություններ են կանխատեսում:
Նմանատիպ հոդվածներ
Իրանը կմիանա ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրին
ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու կազմակերպման իրավական թղթաբանությունը նախատեսվում է կարգավորել մեկ ամսվա ընթացքում։ Ի...
«Վերին Լարսում» 12 նոր գոտի է գործարկվել. Լարսում ստեղծված իրավիճակը կարող է մեղմվել
«Վերին Լարսի» անցակետում երթևեկությունը կիրականացվի գործարկված ևս 12 նոր գոտիներով: Այս մասին հայտարարություն է տարածել...
Որքա՞ն է ՀՀ-ում աղքատության մակարդակը` 2021 թվականի տվյալներով. վիճակագրություն
Անցած տարի՝ 2021 թվականին, ՀՀ-ում աղքատության մակարդակը կազմել է 26,5 տոկոս, որը նախորդ տարվա համեմատ փոքր-ինչ իջե...
10 տարի Հայաստան մատակարարվող գազի գինը հաստատուն կմնա՞. կառավարությունը որոշում է ընդունել
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 24-ի նիստում հաստատեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի առուվաճառքի մասին 2013թ. կնքված...