Ուկրաինայի ժողովուրդը արժանի է, որ խաղաղ ապրի իր սլավոն եղբայրների կողքին․ Լավրով
Ուկրաինայի ժողովուրդը կազատագրվի նեոնացիստական կառավարիչներից, նրանք արժանի են, որ խաղաղ ապրեն իրենց սլավոն եղբայրների կողքին։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Ռոսիա 24» հեռուստաալիքով ցուցադրված վավերագրական ֆիլմում։
Լավրովը հավելել է, որ Ուկրաինայում տեղի ունեցած փոփոխությունները, որոնք հանգեցրել են ստեղծված իրավիճակին, անխոս, չեն եղել առանց արտաքին ուժերի ազդեցության։
«Ոչ միայն նացիստներին փառաբանելու, այլև նացիզմը ներկայիս ուկրաինական իշխանության տեսության և պրակտիկայի վերածելու առումով»,- ասել է նա։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 275-րդ օրը։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինն ու Ալիևը զրուցել են․ Կրեմլից հայտնել են, թե որն է եղել քննարկման թեման
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, քննարկվել է Մոսկվայի, Բաքվի և Եր...
Փաշինյանի հետ դեկտեմբերի 7-ին նախատեսված հանդիպումը չի կայանա. Ալիևը հայտնել է, թե ինչու
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը չի կայանա։ Այս մասին հայտարարել...
Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները կարճ զրույց են ունեցել
Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարները Լեհաստանում զրույց են ունեցել ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստում։ ԶԼՄ-...
Փաշինյանը հարցաքննվել է
Վարչապետ Փաշինյանը որպես վկա հարցաքննվել է Քննչական կոմիտեում: «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ քննչական մարմնից հայտնե...