ԱԻՆ-ը՝ Դիլիջան ազգային պարկում բռնկված հրդեհի մասին

Նոյեմբերի 25-ին, ժամը 05։40-ին «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը։ 

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 36 փրկարար ծառայող, N զորամասի 15 զինծառայող, «Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 10 աշխատակից և ներգրավվել է 1 ջրատար։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:53-ին: 

Դեպքի վայրում է գտնվել ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Տ. Պետրոսյանը։ 

Նոյեմբերի 24-ին, ժամը 11։51-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Դիլիջան քաղաքի N զորամասի հրաձգարանին հարակից տարածքում հրդեհ է բռնկվել: 

Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ 

Մթության և բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին․ փրկարարների և «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից սահմանվել էր հերթապահություն։ 

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 25 փրկարար ծառայող և «Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 15 աշխատակից:

Քաղաքականություն

Պատահարներ