ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը Մակրոնին շնորհակալություն հայտնեց

Ֆրանսիական զարգացման գործակալությունը ՀՀ–ին 100 մլն եվրոյի վարկ կտրամադրի։ Կառավարույթյան այսօրվա նիստում, վարկային համաձայնագրի նախագիծը ներկայացնելիս, ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։ 


Նրա խոսքով, այդ գումարը կծառայի ՀՀ 2022թ–ի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման համար։ 
Վարկը կտրամադրվի 20 տարով, որից 5-ը` արտոնյալ։ 


«Այս վարկային համաձայնագրի առանձնահատկությունն այն է, որ դրա նախապատրաստումն ուղեկցվում է մեծ ծավալի տեխնիկական աջակցության աշխատանքներով»,– ասաց նախարարը` հավելելով, որ տարվա ընթացքում Ֆրանսիական զարգացման գործակալությւնը ՀՀ կառավարությանը էական փորձագիտական աջակցություն է ցուցաբերել հատկապես ֆինանսների կառավարման ոլորտում։ 


Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ, հաշվի առնելով Հայաստանի հետ խորացող համագործակցությունը, Ֆրանսիական զարգացման գործակալությունը Երևանում մշտական ներկայացուցչություն հիմնելու որոշում է կայացրել։ 
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց, որ սա Ֆրանսիայի հետ հարաբերությունների զարգացման ազդակներից մեկն է։

Քաղաքականություն