Բաքուն ու Վաշինգտոնը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը
Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի մասնագիտական անձնակազմի հետ։ Այս մասին հաղորդվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հայտարարության մեջ։
Հանդիպման ժամանակ քննարկվել են տարածաշրջանային ներկա իրավիճակը, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների նշանակությունը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և խաղաղության համաձայնագրի հետ կապված ձեռնարկված միջոցառումները։
Քննարկվել են նաև ԱՄՆ-Ադրբեջան ռազմավարական գործընկերության խարտիայի նախագիծը, որը ներկայումս վերջնական մշակման փուլում է, և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ երկկողմ հարցեր։
Հանդիպման ընթացքում նաև մտքեր են փոխանակվել Կոնգրեսում բարձրացված Ադրբեջանին վերաբերող նախաձեռնությունների վերաբերյալ, ինչպես նաև ընդգծվել է Ադրբեջանի համար ազատության աջակցության մասին օրենքի 907-րդ հոդվածը չեղյալ համարելու կարևորությունը։
Նմանատիպ հոդվածներ
Քրեական վարույթ՝ Մայր Աթոռի դեմ. դատական ակտը չի կատարվել
Դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից։ «ՀՀ հարկադիր կատարումն ա...
2-րդ նախագահը խոսում է եկեղեցուց, բարոյականությունից․ Լրիվ` փրկեա´ զմեզ ի չարէ. Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սոցցանցի իր էջում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ վերջին ասուլիսում արված հայտարարություն...
Թող առողջ լինեն ու քննադատեն․ Թունյանը՝ անվճար բուժօգնությունների մասին
Մոտ 2000 կենսաթոշակառու ԱՆՎՃԱՐ ստացել է 500 հազար դրամից ավելի արժեցող բուժօգնություն, որոնցից մոտ 900-ը՝ մեկ միլիոն դրա...
Կա մտահոգություն իշխանության բռնազավթման ծրագրերի վերաբերյալ․ Ռուբեն Ռուբինյան
Բավականին հետաքրքիր և մի փոքր էլ զվարճալի է դիտել, թե ինչպես են մեր ընդդիմադիր գործընկերները քննարկում, թե ինչու է ԵԽԽՎ֊...