ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ՀԱՊԿ-ից սպասելիքներն արդարացվեին, երեկ փաստաթուղթ կստորագրվեր․ Սիմոնյանը մանրամասնում է

Հայաստանը չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը, քանի որ կառույցի քաղաքական գնահատականը բավարար չէր։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ 


«Մենք ՀԱՊԿ–ին անդամակցել ենք թուրք–ադրբեջանական տանդեմից պաշտպանվելու համար։ Հիմա եկել է ժամանակը, երբ պետք է գոնե քաղաքական գնահատական տրվի, սակայն իրենց գնահատականը բավարար չէր։ Արդյունքը եղավ այն, որ Հայաստանը հրաժարվեց ստորագրել այդ փաստաթուղթը՝ ակնկալելով, որ քաղաքական գնահատականը տեղ կգտնի փաստաթղթի մեջ»,– նշեց Սիմոնյանը։

Քաղաքականություն