ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միրզոյանը, Շոյգուն, Զասը արդեն ժամանել են Դվին․ ՀԱՊԿ երկրների ՊՆ-ների ու ԱԳՆ-ների հանդիպում է լինելու
ԱՊԿ երկրների ՊՆ նախարարներն ու արտգործնախարարները ժամանել են Դվին: Երևանում մեկնարկեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստը։ Ավելի ուշ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հավաքական անվտանգության խորհրդի անդամները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդի խնդիրները և ՀԱՊԿ գործունեության հիմնական արդյունքները միջնստաշրջանային շրջանում:
Ամենակարևոր հարցերից մեկը կլինի ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը և Հայաստանի Հանրապետությանը օգնության տրամադրման համատեղ միջոցառումների քննարկումը։
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում նախատեսվում է ընդունել Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը։
Խորհրդի նիստի ընթացքում կստորագրվեն մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են խաղաղապահ ուժերին ժամանակակից սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով զինելուն, ճառագայթային, քիմիական և կենսաբանական համատեղ պաշտպանության ձևավորմանը։
2023 թվականի հունվարի 1-ից կայանալիք ռոտացիայի կապակցությամբ կքննարկվի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանի սուր ելույթը` ՀԱՊԿ-ի գործունեության մասին
Այն, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ էր, այդ փաստը հետ չպահեց Ադրբեջանին ագրեսիվ քայլերից։ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մենք առկախո՞ւմ ենք Հայաստանին օգնությունը». փակ հանդիպումը ինչ-որ պահի ուղիղ եթեր է գնացել
ՀԱՊԿ-ի` Հայաստանին աջակցություն տրամադրելու վերաբերյալ որոշումը կարող է առկախվել: Այս մասին հայտնեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեկ գրիչի հարվածով իրավունք է տրվում ոչնչացնել ԱԱԾ արխիվներ․ Մանուկյանը` քննարկվող նախագծի մասին
ԱԺ 8-րդ գումարման 4-րդ նստաշրջանի արտահերթ նիստում քննարկվում է ԱԱԾ–ի արխիվները ոչնչացնելու թույլտվություն տալու մասին հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մեծ-մեծ խոսում էին, խաղաղության պայմանագիր չե՞ն ուզում, թող ինչ ուզում են, անեն». Սիմոնյան
«Պատերազմից հետո մեծ-մեծ խոսում էին, հայտարարություններ էին անում, թող գնան տեսնենք ինչ են անելու կամ 30 տարի ինչ արեցին...