ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մենք առկախո՞ւմ ենք Հայաստանին օգնությունը». փակ հանդիպումը ինչ-որ պահի ուղիղ եթեր է գնացել
ՀԱՊԿ-ի` Հայաստանին աջակցություն տրամադրելու վերաբերյալ որոշումը կարող է առկախվել: Այս մասին հայտնեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀԱՊԿ արտաքին գործերի, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստում: Նիստի աշխատանքներն ընթանում են փակ ձևաչափով, սակայն ինչ-որ պահի միացավ ուղիղ եթեր, և լսվեց Լավրովի խոսքը, ինչից կարելի է ենթադրել, որ Հայաստանին աջակցություն տրամադրելու ՀԱՊԿ-ի որոշումը կարող է հետաձգվել: Գրում է Civilnet-ը:
«Եթե Հայաստանին օգնելու որոշումը առկախենք, ապա ինչ է լինում հռչակագրի ու հայտարարության հետ։ Ինձ թվում է՝ փաթեթային համաձայնություն է եղել, ուստի, հավանաբար, աշխատանքային կարգով ավելի ուշ կստորագրենք»,- ասաց Լավրովը։ Նրան արձագանքեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, սակայն խոսքը չլսվեց, քանի որ բարձրախոսը միացված չէր:
Այուհետև ուղիղ եթերը դադարեց: ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստը շարունակվում է:
Ավելի վաղ նույն նիստի հրապարակային հատվածում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտնեց, որ Հայաստանին օգնություն տրամադրելու ՀԱՊԿ անվտանգության խորհրդի որոշման նախագիծն ընդհանուր առմամբ համաձայնեցվել է:
Զասն իր ելույթում անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին՝ նշելով, որ լարվածությունը պահպանվում է, և գրեթե ամեն օր փոխհրաձգություններ են տեղի ունենում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանի սուր ելույթը` ՀԱՊԿ-ի գործունեության մասին
Այն, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ էր, այդ փաստը հետ չպահեց Ադրբեջանին ագրեսիվ քայլերից։ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեկ գրիչի հարվածով իրավունք է տրվում ոչնչացնել ԱԱԾ արխիվներ․ Մանուկյանը` քննարկվող նախագծի մասին
ԱԺ 8-րդ գումարման 4-րդ նստաշրջանի արտահերթ նիստում քննարկվում է ԱԱԾ–ի արխիվները ոչնչացնելու թույլտվություն տալու մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մեծ-մեծ խոսում էին, խաղաղության պայմանագիր չե՞ն ուզում, թող ինչ ուզում են, անեն». Սիմոնյան
«Պատերազմից հետո մեծ-մեծ խոսում էին, հայտարարություններ էին անում, թող գնան տեսնենք ինչ են անելու կամ 30 տարի ինչ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ասել եմ՝ Ռոբերտ Քոչարյանին պետք է օգտագործեք որպես «բուլդոզեր»»․ Աղազարյանը` անցյալից քաղած դասերի մասին
ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ՔՊ-ական Հովիկ Աղազարյանն ի պատասխան «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանի՝ ճամբա...