Գագիկ Ծառուկյանի գործով երկու տասնյակ մեղադրյալներ կան. ինչ է հայտնի
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ ավելի քան երկու տարի ընթացող քրեական գործի նախաքննությունը մոտենում է ավարտին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։
Խաչատրյանն ասաց, որ վերջին շրջանում Ծառուկյանի վերաբերյալ որեւէ գործողություններ չեն իրականացվել։
Նշենք, որ Ծառուկյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով՝ ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։ Այս գործով շուրջ երկու տասնյակ մեղադրյալներ կան։
Ծառուկյանը կալանավորվել էր 2020 թվականի սեպտեմբերի 25-ին եւ նոյեմբերի 13-ին՝ ազատ արձակվել։ Նա ազատ է արձակվել 100 միլիոն դրամ գրավի դիմաց։
Նմանատիպ հոդվածներ
Պեսկովը` ՀԱՊԿ-ում Հայաստանի հեռանկարների մասին
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը գնահատել է Հայաստանի հեռանկարները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (Հ...
Թուրքիան հակամարտության կողմ է. Ռուբեն Վարդանյանը` Արցախի հարցում Թուրքիայի դերի մասին
Արցախն առանձին սուբյեկտ է, որը պետք է մասնակցի իր ապագայի վերաբերյալ որոշումների կայացմանը։ Արցախի պետնախարար Ռուբեն Վար...
Զասը` Հայաստանին առաջարկվող ՀԱՊԿ աջակցության մասին
ՀԱՊԿ-ն առաջարկել է Հայաստանին օգնության միջոցառումների մի ամբողջ համալիր, այդ թվում՝ առաքելության ուղարկում Ադրբեջանի հե...
Փաշինյանը հրատապ հանդիպման է հրավիրել ՔՊ-ականներին. ԶԼՄ
Նիկոլ Փաշինյանը հրատապ հանդիպման է հրավիրել ՔՊ-ականներին, գրում է Mediahub.am-ը։ «Այս պահին կուսակցության անդամներն ու ա...