ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարբած ուկրաինացի երկրպագուները Կատարում վանդալիզմի են ենթարկել Աշխարհի առաջնության խորհրդանիշը
Հարբած ուկրաինացի երկրպագուները Կատարում վանդալիզմի են ենթարկել ֆուտբոլի Աշխարհի առաջնության խորհրդանիշը` «շեյխ գնդակը»: Հիշեցնենք, որ Քաթարում նոյեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 18-ը կընթանա Աշխարհի առաջնությունը:
Հաղորդվում է, որ հարբած երկրպագուները առաջնության խորհրդանիշի վրա ավելացրել են Հիտլերի բեղերը, ինչպես նաև նացիստական կարգախոսներ գրել: Համապատասխան կադրերը հայտնվել են Telegram ալիքներում։ Տեղի բնակիչները չեն գնահատել ուկրաինացիների կատակը և ոստիկանություն են կանչել:
Հիշեցնենք, որ Կատարում արգելվել է խաղադաշտում գարեջրի վաճառքը, ինչը, մեղմ ասած, լավ չի ընդունվել երգրպագուների կողմից: