«Այս պահին բացառվում Է ՌԴ-ի հետ բովանդակային երկխոսությունը». Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ բացառում է ներկայիս պայմաններում Ռուսաստանի հետ երկխոսության հնարավորությունը: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Քանի դեռ Ռուսաստանը կշարունակի իրեն այնպես պահել, ինչպես հիմա է պահում, հատկապես Ուկրաինայի նկատմամբ, բովանդակային երկխոսության հնարավորություն չի լինի»,-դաշինքի դիրքորոշումն է հայտնել նա ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նիստում, որն ընթանում է Մադրիդում:
Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին նոտա էր ուղարկել Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պատճառով։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որը Ուկրաինայի համար զենք է պարունակում, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտարարել էին, որ ՆԱՏՕ-ի երկրները կրակի հետ են խաղում՝ զենք մատակարարելով Ուկրաինային։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Ուկրաինան զենքով լցնելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն կունենա։
Նմանատիպ հոդվածներ
Քանի՞ մարդ է զոհվել Իրաքում և Սիրիայում Թուրքիայի հրթիռային հարձակման հետևանքով. մանրամասներ
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Իրաքում և Սիրիայում «օդային գործողության» արդյունքում 89 թիրա...
Երևանում կկայանա Պուտին-Փաշինյան առանձին հանդիպում. Կրեմլ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 23-ին Երևանում նախատեսում է առանձին հանդիպում ունենալ Հայաստանի վարչ...
Որևէ պետություն Սյունիքի նկատմամբ չպետք է ունենա որևէ նկրտում․ ՀՀ-ում Իրանի դեսպան
Իրանի համար Հայաստանի հետ հարաբերությունները առաջնահերթություն են, այսօր ասել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադ...
Պուտինը ՀԱՊԿ-ին կոչ է արել ուշադրություն դարձնել ղարաբաղյան խնդրի կարգավորմանը
Լեռնային Ղարաբաղի կարգավորման հիմնախնդիրները համակողմանիորեն լուծելու ջանքերը լրացուցիչ ուշադրություն են պահանջու...