ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Աստված մի արասցե, ձևավորվի այնպիսի իշխանություն՝ մութ ուժերը հետ գան, որ ուզի քննարկումներից զերծ մնալ». Ավինյան
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ավագանու նիստում անդրադարձել է Երևանի ավագանու՝ 2009թ. հունիսի 18-ի N 1-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագծին։ Առաջարկվում է որոշման մեջ ներառել հետևյալ կետը.
«Օրակարգի նախագծում ներառված հարցերը քաղաքապետի կողմից նշվում են որպես զեկուցվող կամ չզեկուցվող՝ կախված հարցի քննարկման անհրաժեշտությունից»։
Տիգրան Ավինյանի խոսքով՝ Երևանի ավագանու նիստերը համեմատելի չեն ՀՀ կառավարության նիստերի հետ, որտեղ ևս չզեկուցվող հարցեր կան.
«Կառավարությունում, որպես այդպիսին, ընդդիմություն չկա, ավագանին տրամաբանորեն ունենալու է ընդդիմություն։ Եվ, Աստված մի արասցե, եթե վաղը ձևավորվի այնպիսի իշխանություն` մութ ուժերը ետ գան, որ ուզի հրապարակային քննարկումներից զերծ մնալ, ինչ-որ բաներ կոծկել չզեկուցվող հարցերով, ընդդիմությունը միշտ հնարավորություն ունի այդ հարցը բարձրաձայնել և ավելի մեծ աղմուկ բարձրացնել հարցի վերաբերյալ, քան եթե հարցն ի սկզբանե զեկուցվող լիներ»։
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
21+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրեմլից մեկնաբանել են ռուս ռազմագերիների սպանությունը
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Մոսկվան ինքը կհետաքննի Դոնբասում ռուս ռազմագերիների ս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Էլ ի՞նչ կուզեք, ձեր գործը նկարելն է, ոչ թե մեզ հրամայելը». Լավրովը կատակեց
Երևանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և Անվ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ղազախստանի նախագահը ժամանեց Երևան
Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևն աշխատանքային այցով ժամանել է Երևան: Երկրի նախագահը կմասնակցի Հավաքական անվտանգութ...
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի հայտարարությանը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե դեկտեմբերի 7-ին...