ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էկվադորը հաղթեց Կատարին. Վալենսիան` խաղի լավագույն ֆուտբոլիստ
Ֆուտբոլի 2022 թվականի աշխարհի առաջնության բացման խաղում Էկվադորի հավաքականը 2։0 հաշվով հաղթեց մրցաշարն ընդունող երկրի՝ Կատարի հավաքականին։
ԱԱ-2022-ի մեկնարկային՝ Կատար-Էկվադոր խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել հյուրերի հարձակվող Էներ Վալենսիան, որը դուբլ է ձևակերպել։ Հանդիպման 15-րդ րոպեին Էկվադորի հավաքականի ավագ Էններ Վալենսիան բացել է խաղի հաշիվը, իսկ արդեն 31-րդ րոպեին՝ դարձել դուբլի հեղինակ։
Մինչ այդ էլ՝ խաղի 3-րդ րոպեին, Վալենսիայի խփած գոլը չեղարկվել էր VAR-ի միջամտությամբ՝ խաղից դուրս իրավիճակի պատճառով։
Հարավային Ամերիկայից ժամանած երկրպագուներն էլ արդեն հասցրել են առանձնանալ. հանդիպման ժամանակ նրանք վանկարկել են «queremos cerveza», որը իսպաներենից թարգմանաբար նշանակում է «մենք գարեջուր ենք ուզում»։
Նշենք, որ FIFA-ի որոշմամբ` ԱԱ 2022-ի ընթացքում մարզադաշտերի տարածքում գարեջուր չի վաճառվում։