ՌԴ Բելգորոդի մարզն են գնդակոծել. կան վիրավորներ
Ռուսաստանի Բելգորոդի շրջանը կրկին գնդակոծվել է։ Այս մասին հայտնել Է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:
«Նիժնի Օլշանեց գյուղի գնդակոծության արդյունքում կա 2 տուժած, որոնցից մեկը ստորին վերջույթների բեկորային վնասվածքներով»,-գրել է Գլադկովը իր Telegram ալիքում:
Նա նշել է, որ շտապօգնության բրիգադները մեկնել են դեպքի վայր։ Գնդակոծության արդյունքում 6 առանձնատուն է վնասվել։
Շրջանի ղեկավար Վլադիմիր Պերցևը և օպերատիվ ծառայությունների ներկայացուցիչները շարունակում են տնային շրջայցները։
Հիշեցնենք, որ ՌԴ Բելգորոդի մարզը պարբերաբար գնդակոծվում է ուկրաինացիների կողմից։ Օրինակ` նոյեմբերի 15-ին Վալույկի բնակավայրի վրա հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են ուկրաինական «Տոչկա– Ու» հրթիռ, որի բեկորներն ընկել են հյուրանոցի վրա։ Արդյունքում մեկ մարդ զոհվել էր, ևս մեկը ՝ վիրավորվել։